.jpg)
29/06/2019 13:19
Արգենտինան նվաճել է Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր
Արգենտինայի հավաքականը նվաճել է Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած խաղում արգենտինացիները 2։0 հաշվով առավելության են հասել Վենեսեուելայի հավաքականի նկատմամբ։
Հուլիսի 3-ին կայանալիք կիսաեզրափակիչում Արգենտինան մրցելու է Բրազիլիայի հավաքականի հետ: