02/07/2019 14:13
ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Էդվարդ Հովհաննիսյանին Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով.
Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը նշանակվել էր արդարադատության նախարար։