.jpg)
03/07/2019 16:54
Մբապեն հայտնել է, որ մնում է ՊՍԺ-ում
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կալիան Մբապեն հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանը ևս անցկացնելու է փարիզյան ակումբում:
Այս մասին մարզիկը գրել է Twitter-ում:
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»: Նրա ակտիվում կա 60 գոլ և 32 արդյունավետ փոխանցում՝ ՊՍԺ-ի կազմում անցկացրած 87 հանդիպումների արդյունքով: