10/07/2019 13:39
Ոստիկանները Քոչարյանի աջակիցներից մեկին բռնի ուժով բերման ենթարկեցին
Ոստիկանների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև քիչ առաջ քաշքշուկ տեղի ունեցավ:
Հիշեցնենք՝ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում Փաշինյան-Տուսկ հանդիպմանը զուգահեռ:
Ցուցարարները փորձեցին փակել Հյուսիսային պողոտայից Օպերա տանող ճանապարհահատվածը, մինչդեռ ոստիկանները խանգարեցին նրանց:
Ոստիկանները ցուցարարներից մեկին բռնի ուժով նստեցրին մեքենան ու բերման ենթարկեցին, որից հետո հորդորեցին ցուցարարներին ճանապահի երթևեկելի հատվածից դուրս գալ:
Ցուցարարները պնդում են, որ իրենց հանդեպ բռնի ուժ է կիրառվել, որի համար պետք է տվյալ ոստիկանները հեռացվեն համակարգից:
«Ամոթ ոստիկանին, ով ձեռք բարձրացրեց կնոջ վրա», - վանկարկեց ոստիկաններից մեկը: