«Արսենալը» ցանկանում է վարձակալել Սեբալոսին
12/07/2019 20:21

«Արսենալը» ցանկանում է վարձակալել Սեբալոսին

«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալոսով:

Լոնդոնցիները մտադիր են վարձակալել 22-ամյա իսպանացուն, որին հավակնում են նաև «Լիվերպուլը», «Միլանը» և «Տոտենհեմը»:

Սեբալոսն անձամբ դեմ չէ վարձակալությամբ փոխել ակումբը, սակայն ապագայում ցանկանում է վերադառնալ «Ռեալ» և դառնալ հիմնական ֆուտբոլիստ:

«Արսենալը» ցանկանում է վարձակալել Սեբալոսին