.jpg)
12/07/2019 21:00
Թրիքլայնի առաջնություն. թռիչքներ, սալտո և ճոպանի վրա հնարքներ (Տեսանյութ)
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվել է թրիքլայնի առաջնություն: Այն իրենից ներկայացնում է հնարքների կատարում՝ գետնից քիչ բարձրությամբ ձգված ճոպանի վրա:
Միջոցառումը համախմբել է ամբողջ աշխարհից լավագույն մարզիկներին:
Մասնակցում է 8 թիմ՝ ընդհանուր 24 մարզիկով: Առաջնության հաղթող են դարձել Պերուն ներկայացնող Ռոբլես եղբայրները: