«Ֆեներբախչեն» հրաժարվել է Օզիլի գնումից
13/07/2019 11:40

«Ֆեներբախչեն» հրաժարվել է Օզիլի գնումից

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի  տեղափոխությունը թուրքական «Ֆեներբախչե» չի կայանա:

Թուրքական ակումբից հայտարարել են, որ տրանսֆերը «հնարավոր չէ առկա տնտեսական պայմաններում»:

«Արսենալը» ցանկանում է բեռնաթափել աշխատավարձային գերատեսչությունը և ավելացնել  տրանսֆերային բյուջեն, որը այս միջմրցաշրջանային ժամանակահատվածում կազմում է միայն 45 միլիոն ֆունտ՝ Օզիլի վաճառքի հաշվին:

Այսօր ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում վաստակում է շաբաթական 300 հազար ֆունտ:
 

«Ֆեներբախչեն» հրաժարվել է Օզիլի գնումից