Ալժիրի հավաքականի երկրպագուները Փարիզում անկարգություններ են հրահրել
15/07/2019 14:06

Ալժիրի հավաքականի երկրպագուները Փարիզում անկարգություններ են հրահրել

Ալժիրի հավաքականի երկրպագուները Փարիզում անկարգություններ են հրահրել՝  աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակչում իրենց ազգային թիմի հայտնվելուց հետո, հայտնում է  ТАСС-ը:

Ըստ BFM հեռուստաալիքի՝  հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքներ: Կարճ ժամանակ անց երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել: Կատաղած ամբոխը Լիոնում կոտրել է խանութների ապակիներ, այրել տասնյակ մեքենաներ:

Մարսելում երկրպագուները փորձել են ներխուժել նավահանգստի տարածք, սակայն ոստիկանների հաջողվել է նրանց կանգնեցնել: Դրա հետևանքով երկրպագուները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:

Նրանց կարգի հրավիրելու համար ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ:

Ալժիրի հավաքականի երկրպագուները Փարիզում անկարգություններ են հրահրել