15/07/2019 13:18
Փաշինյանը թող ասի՝ ժողովուրդ ջան, ես ջրի մեջ եմ, բան չկա, դուք էլ եկեք. Ցուցարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիս, Սևանա լճում լողում է։ Թող մի հատ նկարի, ասի՝ ժողովուրդ ջան, ես ջրի մեջ եմ, բան չկա, դուք էլ եկեք, նշեց այսօր Երևան-Սևան մայրուղին փակած ցուցարարներից մեկը։
«Ինքը ամեն օր համարյա գալիս է Սևան՝ իր ընտանիքի հետ։ Եթե թունավոր է, այ նախարար, ինչո՞ւ ես թողնում այդ մարդը գնա, լողա», - իր զայրույթը հայտնեց բնապահպան ներկայացած Դավիթ Հարությունյանը։
Նշենք, որ այս պահին ցուցարարները մեքենաներով, այդ թվում՝ խոշոր բեռանատարներով հասել են Գագարին համայնք և արգելափակել այստեղից Երևան տանող ավտոճանապարհը։
Նրանց խոսքով՝ ճանապարհը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները չեն հայտարարել, որ Սևանը լողալու համար անվտանգ է։