16/07/2019 14:14
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն գլխավորելու է Ֆելիքս Ցոլակյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) ստեղծելու մասին։
Օպերատիվ աշխատանքային շտաբը գլխավորելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հանձնարարվել է կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները։