18/07/2019 14:43
Անտառհատողներին օրական 8000-15 000 դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են. նախարար
Այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15 000 դրամ վարձատրությամբ, այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականացվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես, «Արարատ-ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն՝ 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն ու այդ պահանջը պետք է կատարվի», - նշեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե օրական նշված վարձատրությունը սև շուկայում 1խմ փայտի վաճառքի գինն է: