.jpg)
19/07/2019 18:25
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Լիոնի» 16-ամյա կիսապաշտպանով
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել «Լիոնի» կիսապաշտպան Ֆլորան դա Սիլվային:
Ըստ «L’Equipe»-ի տեղեկության՝ 16-ամյա ֆուտբոլիստով մի շարք ակումբներ են հետաքրքրվում: Նշվում է, որ անգլիական ակումբը ֆրանսիացիների հետ բավականին հաջող բանակցություններ է անցկացնում։
Դա Սիլվան հանդես է գալիս «Լիոնի» պահուստային ու Մ-19 թիմերում: