Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը

19/07/2019 13:06

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը


Խախտելով նախաքննության տվյալներ հրապարակելու սահմանափակումը՝ ընտրողաբար կատարված տեղեկատվական արտահոսքերով խեղաթյուրված պատկեր ստեղծելու ակնհայտ մղումով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաև այդ քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ  զանգվածային առանձին լրատվամիջոցներով տրվել են իրականության հետ աղերս չունեցող և մինչև անգամ երևակայական գնահատականներ: Այս մասին հայտնում են դատախազության լրատվական ծառայությունից։

Անթույլատրելի համարելով նման մանիպուլյատիվ մեթոդներով հետագա շահարկումների ծավալումը՝ ստիպված ենք խնդրո առարկային առնչվող առանձին հարցերի կապակցությամբ պարզաբանել հետևյալը.

1. Քննվող քրեական գործի և դրա առանձին հանգամանքների վերաբերյալ քննության մարմնի և դատախազության կողմից մինչ օրս հրապարակային պարզաբանումներ չտալը և նախընթաց խեղաթյուրումներին չարձագանքելու հարցում դրսևորված զսպվածությունը պայմանավորված է եղել բացառապես օրենսդրությամբ սահմանված՝ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի հեղինակության, նրա գործունեության անկախության երաշխիքները խստագույնս պահպանելու անհրաժեշտությամբ: Դրանք, ի թիվս այլնի, պահանջում են քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու դեպքերում առավելագույնս ապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

2. Առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոչ թե շուրջ մեկ տարի առաջ, ինչպես փորձ է արվում մատուցել, այլ 2019 թվականի փետրվար ամսին:

Հաղորդմամբ վերջինս հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել, այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների և ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել:

Հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեև խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այդ իրավիճակը վարույթն իրականացնող քննիչի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել որպես քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն շարժառիթով պաշտոնեական կեղծիքի կատարում:

Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից 2019 թվականի մարտի 12-ին կայացված որոշմամբ՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել, որոնք թույլ կտային դատախազին վերացնել բողոքարկված որոշումը և հարուցել քրեական գործ:

Հաղորդում տված անձի կողմից, սակայն, քննիչի և դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաև  ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ: Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերևույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը և քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով և ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալը նաև փաստում է, որ դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, ինչի տպավորությունը ևս արհեստականորեն փորձ է արվում ստեղծել, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:

Այս իմաստով իրականության հետ որևէ աղերս չունի լրատվամիջոցներով ստեղծվող այն տպավորությունը, թե իբրև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո են դատախազությունում որոշել վերանայել դեռևս փետրվար ամսին մերժված նյութերը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով վերը նշված որոշումները կայացնելու և պաշտոնեական կեղծիքի դեպքի առթիվ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու միջև կապի վերաբերյալ տողատակերից հասկացվող գնահատականները երևակայական աստիճանի իրականությունից հեռու են նաև այն պատճառով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման օրվա՝ 2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված հիշյալ դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված են եղել:

Իսկ աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ:  

3. Նկատի ունենալով, որ առանձին լրատվամիջոցներ կասկածի տակ են դրել նաև դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների իրավաչափությունը՝ հարկ ենք համարում նշելու, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված պահանջները խստագույնս պահպանվել են, քանզի քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։ Բացի այդ, չնայած քրեական հետապնդման չենթարկվող դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններին նրա մասնակցությունն օրենքի ուժով պարտադիր չէ, աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննչական գործողության ընթացքում քննչական գործողության կատարման վայր իր նախաձեռնությամբ ներկայացած դատավորին վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է սկզբից մինչև վերջ մասնակցել քննչական գործողությանը՝ օգտվելով դիտողություններ և հայտարարություններ անելու իրավունքից:

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից, ինչպես նաև չշահագործել դատավորի հեղինակությունը չվնասելու սկզբունից ելենով՝ նախաքննական մարմնի և դատախազության կողմից քրեական գործի շրջանակներում կատարվող քննչական գործողությունների վերաբերյալ սահմանափակ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, քանի որ տվյալ դեպքում արդարադատության շահը, դատավորի հեղինակության, անկախության երաշխիքների պահպանումն ավելի կարևոր արժեքներ են, քան տեղեկատվության ազատության ապահովումը:   


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:34 Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Շոյգուն կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ Այսօր, 12:59 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շների մեկ օրը (Տեսանյութ) Այսօր, 10:34 Միքայել Մինասյանի հարցազրույցի գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ. Վարդանյան 17/08/2019 17:41 Բաղրամյան փողոցի բակում` երեխաների խաղալու վայրում, ավտոտնակ են կառուցում. բնակիչներն ահազանգում են. Լուսանկարներ 17/08/2019 15:42 Նավթի համաշխարհային գներն աճում են 17/08/2019 15:36 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական 17/08/2019 15:28 Չինաստանի արևելքում քամին մարդկանցով նավ է շրջել 17/08/2019 15:21 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Աշոտյան 17/08/2019 15:17 «Բավարիան» և «Բարսելոնան» պայմանավորվել են Կոունտինյոյի վարձակալության շուրջ 17/08/2019 15:10 Մեքսիկայի նախագահը հանդես է եկել Էլ Պասոյի հրաձիգի մահապատժի դեմ 17/08/2019 15:06 Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան 17/08/2019 15:01 Թրամփը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին կարգավորել Քաշմիրի հետ կապված խնդիրը 17/08/2019 14:55 Մահացել է դերասան Փիթեր Ֆոնդան 17/08/2019 14:47 Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող ռեստորանում գազի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել 17/08/2019 14:34 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/08/2019 14:27 Շիրակի մարզում մատուռն ամբողջությամբ այրվել է 17/08/2019 14:19 ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառության հարցը քննարկվել է ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանների հանդիպման ժամանակ 17/08/2019 14:13 Օդեսայում ութ մարդ է զոհվել հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 17/08/2019 13:53 Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 17/08/2019 13:45 Գազայում 77 պաղեստինցի է տուժել՝ Իսրայելի բանակի հետ բախման հետևանքով 17/08/2019 13:36 Մեր ժողովրդի ու Արցախ աշխարհի համար կյանքը դրած գեներալը չէր կարող կրակելու հրաման տալ. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին 17/08/2019 13:15 Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան. News.am 17/08/2019 12:54 Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, դա շատ կարևոր է. Փաշինյան 17/08/2019 12:34 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. Կատարվում են շինաշխատանքներ 17/08/2019 12:17 Նոր Նորքի բակերից մեկում 34-ամյա քաղաքացին տան պատուհանից գազայն ատրճանակով օդ է կրակել, խանգարել բնակիչներին 17/08/2019 11:56 Այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Մարզպետ 17/08/2019 11:33 ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին 17/08/2019 11:21 Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը փակ կլինի 17/08/2019 10:55 «Հրապարակ». Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում 17/08/2019 10:51 «Հրապարակ». Երեկ փողոցում ակցիաներ անող մարզպետներն այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում 17/08/2019 10:43 «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը 17/08/2019 10:38 «Հրապարակ». Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը 16/08/2019 20:46 «Երբ Նիկոլ Փաշինյանը ասեց՝ դատարանների դռները փակեք, առաջինը Ամուլսարի տղաները դատարանների դռները փակեցին». ջերմուկցի 16/08/2019 20:00 «ՊՍԺ»-ն պատրաստ է վարձակալության հանձնել Շուպո-Մոթինգին «Լեչե» 16/08/2019 19:40 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով 16/08/2019 19:25 Պարոնյանի անվան թատրոնում Երվանդ Ղազանչյանին փոխարինող չեն փնտրում. նոր թատերաշրջանը նվիրվելու է նրա հիշատակին 16/08/2019 19:18 Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ «Ավրորա» ֆորումի շրջանակներում 16/08/2019 19:07 Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է հինգ թեկնածու 16/08/2019 18:50 Եթե շարունակվեց Ամուլսարի ծրագիրը, ուրեմն հեղափոխություն չի եղել. ակցիայի մասնակից 16/08/2019 18:39 «Իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի կասեցման որոշում». Ջերմուկցիների նամակը՝ Փաշինյանին 16/08/2019 18:34 Փորձաքննության ոչ մի մասնակից, ոչ մի գիտնական չի եկել, տեղում չափագրում, ուսումնասիրություն չի արել. Ամուլսարի պահապան 16/08/2019 18:18 Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, նրա լիազորությունները համարվում են դադարեցված. Փաստաբան 16/08/2019 18:08 Թրամփը «ֆեյք ԶԼՄ-ներին» մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսությունը քայքայելու փորձի համար 16/08/2019 17:56 Չենք ուզում կարծել, որ Փաշինյանն իր խոսքի տերը չէ. Շիրակ Բունիաթյան (Տեսանյութ) 16/08/2019 17:42 Ո՞նց կարա ջուրը չկեղտոտվի. Ջերմուկում բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը (Տեսանյութ) 16/08/2019 17:29 «Անզեն աչքով տեսանելի են հանքի վտանգները». վարչապետը ներկա չի գտնվի բողոքի ակցիային (Տեսանյութ, լուսանկարներ) 16/08/2019 17:14 Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել (Տեսանյութ) 16/08/2019 17:00 Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ 16/08/2019 16:49 Մեկնարկում է գյումրեցի մաքրուհուն սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի դատավարությունը 16/08/2019 16:35 «ԳեոՊրոՄայնինգ»-ը կոչ է անում հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից 16/08/2019 16:26 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ 16/08/2019 16:12 Որդեգրումների թեմայով վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել 16/08/2019 15:59 Քոչարյանի ու մյուսների քրեական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և առաջիկա օրերին կփոխանցվի առաջին ատյանի դատարան. Դեպարտամենտի ղեկավար 16/08/2019 15:48 Քաղաքապետը սեղանի տակից դուրս չի գալիս, խնդիրների պատասխանատվությունը ստանձնում է վարչապետը. Սոնա Աղեկյան 16/08/2019 15:44 Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ 16/08/2019 15:35 ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել Ալաբամայի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 16/08/2019 15:21 Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը մեկնարկել է, բայց դեռ քվորում չկա 16/08/2019 15:10 Իրավապահները Բագրատաշենի անցակետում ահաբեկչության մեջ մեղադրվող Հնդկաստանի քաղաքացու են հայտնաբերել 16/08/2019 15:04 Նավթի համաշխարհային գները նվազել են 16/08/2019 14:55 Թրամփը համոզված է՝ իր ճնշման ներքո ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար 16/08/2019 14:42 Հետագա որոշումները պետք է բխեն վարչապետի՝ անցած տարվա սեպտեմբերին արտահայտած դիրքորոշումից ու խոստումից. Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին 16/08/2019 14:31 Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին 16/08/2019 14:22 «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով 16/08/2019 14:15 Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան 16/08/2019 14:09 «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հաշվապահները գրավի դիմաց ազատ են արձակվել 16/08/2019 13:53 Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 18 մլրդ դոլար են կորցրել 16/08/2019 13:45 Ջիբրալթարում ազատված իրանական նավթատար նավը փոխել է անվանումը 16/08/2019 13:39 Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ում հրաձգության խնդիրը լուծել հոգեբուժարանների կառուցմամբ 16/08/2019 13:26 Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (Տեսանյութ) 16/08/2019 13:18 ՄԻՊ-ը Մոսկվայում գործընկերոջ հետ քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրները 16/08/2019 13:05 Սիսիանում օգոստոսի 19-ին 36 ժամով ջրամատակարարումը կդադարեցվի 16/08/2019 12:54 Բերման է ենթարկվել 13 քաղաքացի 16/08/2019 12:46 ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը 16/08/2019 12:37 ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին 16/08/2019 12:30 Մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա. Մինասյանը՝ հեղափոխության մասին 16/08/2019 12:19 Սոնա Աղեկյանը բերման ենթարկվեց 16/08/2019 12:01 Նախկին պատգամավորի եղբորը ոստիկանությունում ծեծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խոշտանգման հոդվածով 16/08/2019 11:51 Կլուսավորվի Սահյանի ծննդավայրը 16/08/2019 11:43 Ամբողջ քաղաքի կանաչապատ գոտիները ուղղակի չորացել են. Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ (Տեսանյութ) 16/08/2019 11:34 Դատարանը հրաժարվել է ազատել Աթամբաևին կալանքից 16/08/2019 11:25 «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը 16/08/2019 11:11 Գորիսի որոշ բնակավայրերում մի քանի ժամ հեռարձակում չի լինի 16/08/2019 11:04 Երևանում զինված «ռազբորկայի» կանխման հետևանքով կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ 16/08/2019 10:57 Ժամանակավորապես դադարեցվել է Մոլդովական փողոցի առանձնատների գազամատակարարումը 16/08/2019 10:51 Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստ անցկացվելու է հատուկ ծառայութունների շենքում 16/08/2019 10:50 Հիմա հակառակ պրոցեսն է՝ բնակարան գնողները շատ են, վաճառողները՝ քիչ. Փաշինյան 16/08/2019 10:42 «Վարչապետն է Ձեր զբոսավարը» ճանաչողական արշավի մեկնարկը տրված է 16/08/2019 10:35 Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. ՃՈ 16/08/2019 10:23 Արմեն Աշոտյանի օգնականն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը. ՀՔԾ 16/08/2019 10:17 Քաշմիրում պակիստանցի 4 զինվոր է զոհվել 16/08/2019 10:13 Ավելի քան 20 մարդ է տուժել Ճապոնիայում թայֆունի պատճառով 16/08/2019 10:01 «Հրապարակ». Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է 16/08/2019 09:55 «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն 16/08/2019 09:48 «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը 16/08/2019 09:42 «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը 16/08/2019 09:35 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ 15/08/2019 21:35 «ՀՔԾ-ի հետքայլը՝ Արամն ազատության մեջ է». Աշոտյանի օգնականն ազատ է արձակվել 15/08/2019 19:55 Ինչքա՞ն պիտի տղամարդ չլինել. Նաիրա Զոհրաբյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի մասին 15/08/2019 19:55 Ճապոնիայում թայֆունի պատճառով 16 մարդ է տուժել 15/08/2019 19:50 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը