.jpg)
22/07/2019 18:53
«Լիվերպուլը» դեռ չի բանակցում Միլների հետ նոր պայմանագրի շուրջ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները պատմել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ իրավիճակի մասին:
Մեկ տարուց 33-ամյա ֆուտբոլիստը կարող է դառնալ ազատ գործակալ:
«Նախորդ տարի ակումբի հետ զրույցի ժամանակ մենք (գործակալի հետ) հարցրել ենք, չեն ցանկանու՞մ նրանք արդյոք որևէ բան ձեռնարկել: Ի պատասխան լսեցինք՝ «հիմա ժամանակը չէ»», - ասել է ֆուտբոլիստը: