23/07/2019 10:30
Սևան քաղաքի մի շարք շենքերի գազամատակարարումը մի քանի ժամով դադարեցվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 30, 32, 34, 36, 38, 37, 39, 40, 43, 45, 47, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5, 7, 9, 11, Նաիրյան փողոցի թիվ 171, Սյունյաց փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: