26/07/2019 17:09
Վթար՝ Արցախում. կա 5 զոհ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հուլիսի 26-ին ժամը 16։00-ի սահմաններում «ГАЗ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 մարդ տեղում մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանում Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկները, Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկաններն ու քննչական ապարատի քննիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։