Նեյմարը խուսափել է բռնաբարության մեղադրանքով դատից
30/07/2019 12:06

Նեյմարը խուսափել է բռնաբարության մեղադրանքով դատից

«Պարի Սան Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին բռնաբարության մեղադրանք չի առաջադրվի:

Ինչպես հայտնում է  UOL Esporte-ն՝ քննության շրջանակում ոստիկանությունը 27-ամյա ֆուտբոլիստի կողմից հանցագործության ապացույցներ չի գտել:

Բացի այդ, իրավապահները պարզել են ֆուտբոլիստին բռնաբարության համար մեղադրող աղջկա  բազմաթիվ իրարամերժ վկայություններ:

Նեյմարի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները:

Նեյմարը խուսափել է բռնաբարության մեղադրանքով դատից