Թեհրանի նախկին քաղաքապետին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել
30/07/2019 20:13

Թեհրանի նախկին քաղաքապետին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել

Թեհրանի նախկին քաղաքապետ և նախկին փոխնախագահ  Մոհամադ Ալի Նաջաֆիին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել, հայտնում է  Mehr-ը` հղում անելով  դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ  Գոլամ Հոսեյն Էսմաէլիին:

Ինչպես նշել է դատական մարմինների ներկայացուցիչը՝ Նաջաֆին մեղավոր է  ճանաչվել և դատապարտվել «քիսասի»՝  պատժի ըստ իսլամական իրավունքի, որն ըստ ծանրության  հավասար է կատարված հանցագործությանը: Թեհրանի նախկին քաղաքապետի կնոջ վրա կրակել էին մայիսի վերջին  Թեհրանի հյուսիսում գտգնվող էլիտար շրջանում:

Նաջաֆին անձամբ էր հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին և խոստովանել  կնոջ սպանությունը՝ հայտարարելով, որ այն տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների   պատճառով: Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի օգոստոսից մինչև 2018-ի ապրիլ:

Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա նաև գլխավորել է կրթության և բարձրագույն  կրթության նախարարությունը:

Թեհրանի նախկին քաղաքապետին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել