Զինվորների համար նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն (Տեսանյութ)
31/07/2019 15:03

Զինվորների համար նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն (Տեսանյութ)

Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։

«Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ քաղաքացիներից մեկը տեսանկարահանել էր, ինչպես է ՊՆ համարանիշներով մեքենան սանիտարահիգիենիկ նորմերի ակնհայտ խախտմամբ միս տեղափոխում։ 

Զինվորների համար նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն (Տեսանյութ)