.jpg)
01/08/2019 20:23
«ՄՅՈՒ»-ն պատրաստ է «Լեսթերին» 80 մլն ֆունտ առաջարկել Մագուայերի համար
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» պաշտպան Հարրի Մագուայերին:
Ակումբն Անգլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է 80 միլիոն ֆունտ առաջարկել:
Եթե գործարքը կայանա, ապա Մագուայերը կդառնա ֆուտբոլի համաշխարհային պատմության ամենաթանկ պաշտպանը: