01/08/2019 17:57
Բաթում-Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի, վերջինս մահացել է
Վրաստանի Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում-Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու. վերջինս մահացել է։
Ըստ երկրի ներքին գործերի նախարարության տվյալների՝ զոհը 41-ամյա օտարերկրացի է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի երրորդ մասով ՝ երթևեկության անվտանգության կամ երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մահվան։
Հոդվածով նախատեսվում է ազատազրկում ՝ հինգից յոթ տարի ժամկետով: