Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) մեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել. Shamshyan.com
02/08/2019 15:08

Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) մեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել. Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում, հայտնում է shamshyan.com-ը։ 

Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Range Rover»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) մեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել. Shamshyan.com