ՍԴ նախագահի խորհրդական. Սահմանադրության և Սահմանադրության երաշխավորի նկատմամբ ոտնձգությունները ոչ մի պետությունում չեն կարող մնալ անպատասխան

05/08/2019 12:12

ՍԴ նախագահի խորհրդական. Սահմանադրության և Սահմանադրության երաշխավորի նկատմամբ ոտնձգությունները ոչ մի պետությունում չեն կարող մնալ անպատասխան


Аysor.am-ի զրուցակիցն է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության մագիստրոս, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

- Պարոն Մուրադյան, ավելի քան մեկ ամիս է՝ կառավարության ղեկավարն ու «Իմ քայլը» խմբակցության անդամները թիրախավորել են ՍԴ-ն, ի վերջո, ի՞նչ է կատարվում Սահմանադրական դատարանի շուրջ:

- Կարծում եմ՝ թիրախավորելը շատ մեղմ ձևակերում է: Վերջին շրջանում քաղաքական իշխանությունը և նրան սպասարկող տարբեր տրամաչափի քարոզիչներ հարձակվել են Սահմանադրության 213-րդ հոդվածի վրա և, նենգափոխելով նրա էությունը և նրա համակարգային կապը Սահմանադրության այլ հոդվածների հետ, սկզբում փորձ էին անում ապալեգիտիմացնել Սահմանադրական դատարանը, իսկ այժմ պարզապես թիրախավորել են Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի անձը՝ նրա նախագահ Հրայր Թովմասյանին: Թերևս պատճառն այն է, որ ներքին ու արտաքին ամենահեղինակավոր հարթակներում լիարժեք ձախողվելով Սահմանադրական դատարանի ապալեգիտիմացման հարցում՝ նրանք որոշել են «բարոյական դասեր» տալ Սահմանադրական դատարանի նախագահին:

- Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը օրերս «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվել՝ չարաշահելով Սահմանադրության 213-րդ հոդվածը: Իրավական հիմքեր ունի՞ այս հայտարարությունը:

- Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ՀՀ արդարադատության նախարարի գնահատականները ոչ այլ ինչ են, քան անհեթեթութուն: Ընդ որում, որպես փաստարկ կրկին ներկայացվում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց 20 օր առաջ հրաժարական ներկայացնելը, որը հնարավորություն տվեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանին ընտրվելու ՍԴ նախագահի պաշտոնում: Կրկնում եմ՝ փաստելով ՍԴ-ն ապալեգիտիմացնելու փորձերի լիակատար ձախողումը, այժմ մեր հանրությանը փորձում են ցույց տալ, թե որքան «վատ» մարդ է Հրայր Թովմասյանը և ինչպիսի «վատ» բան է նա արել: Երբ այս առումով ցանկացած իրավական հարց են ուղղում այս անձանց, նրանք միանգամից հարցը տեղափոխում են քաղաքական կամ բարոյական տիրույթ՝ լավ հասկանալով իրավական առումով սեփական սնանկությունը և այն ի ցույց դնելու վտանգավորությունն այդ անձանց թե՛ մասնագիտական, թե՛ ընդհանրապես ապագայի համար:

- Խնդրում եմ, մանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ փորձում են նենգափոխել 213-րդ հոդվածի էությունը:

- Տեսեք, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի ոչ մի կոնկրետ ժամկետ որևէ կերպ չէր կարող կանխատեսելի լինել 2015 թվականի հոկտեմբերին, երբ Սահմանադրության փոփոխությունների վերջնական տեքստը, այդ թվում՝ 213-րդ հոդվածը ներկայացվել էր Ազգային ժողովի հավանությանը, ուստի այդ անհեթեթ պնդման համար իրավաբանն առնվազն պետք է որևէ փաստական հիմք ունենա, այլապես նույն տրամաբանության շրջանակներում և նույնպես առանց փաստերի կարելի է պնդել, որ ՀՀ արդարադատության նախարարը նշանակվել է ոչ թե որևէ արժանիքի համար, եթե այդպիսիք կա, այլ սոսկ կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար: 

Փորձեմ ավելի պարզ բացատրել. ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի և հրաժարականի ժամկետի համար պատասխանատուն Հրայր Թովմասյանը որևէ կերպ չէր կարող լինել: Ասեմ ավելին, համաձայն Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահին գործած՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ Սահմանադրական դատարանի կազմից Ազգային ժողովը պարտավոր էր նշանակել Սահմանադրական դատարանի նախագահ, հետևապես՝ եթե Հրայր Թովմասյանն ընտրվեր 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, ապա այդ ժամանակ էլ ճամարտակելու էին, որ Սահմանադրության խախտմամբ ԱԺ-ն քաղաքական և անձնական նպատակներով ձեռնպահ է մնացել ՍԴ նախագահ ընտրելուց, որպեսզի հետագայում Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ և պաշտոնավարի որպես ՍԴ դատավոր, այլ ոչ թե ՍԴ անդամ:

- Այդ դեպքում ինչո՞ւ է Արդարադատության նախարարը պնդում, թե Թովմասյանը չարաշահել է Սահմանդրությունը:

- Սահմանադրության չարաշահման մասին խոսք անգամ չի կարող լինել. դա ոչ սահմանադրական իրավունքի տեսությանը, ոչ պրակտիկային, ոչ էլ իրավունքին ընդհանրապես հայտնի մոտեցում չէ: Բադասյանի հարցազրույից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե իրավական, այլ զուտ գնահատողական-բարոյական իբրև թե խնդրի մասին է: Ռ. Բադասյանն, իր կամքից անկախ, «հայտնագործություն է» արել, «բնությանն ու գիտությանն» անհայտ նոր իրավական «հասկացություն» է մտցրել շրջանառության մեջ։ Ստացվում է, որ գործող Սահմանադրության, Սահմանադրական դատարանի մասին օրենքի, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան նշանակվելը Սահմանադրության չարաշահում է, ընդ որում, միայն բարոյական հարթության մեջ, այլ խոսքերով՝ այս մարդկաց տրամաբանությամբ Սահմանադրության պահանջը կատարելն անբարոյական է: 

- Պարոն Մուրադյան, գործադիրի կամ օրենսդիրի ներկայացուցիչները իրավունք ունե՞ն բարձրացնելու ՍԴ նախագահի և դատավորների հրաժարականի հարցը:

- Իհարկե, ոչ: Սահմանադրության, սահմանադրական կարգի և Սահմանադրության երաշխավորի նկատմամբ ոտնձգությունները ոչ մի պետությունում չեն կարող մնալ անպատասխան, քանի որ հակառակ դեպքում պետական անվտանգությունը չի կարող ապահովվել, չի լինի իրավակարգ և Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել իրավական պետություն, եթե ընդհանրապես կարողանա շարունակել իր գոյությունը քաղաքակիրթ աշխարհում՝ որպես նրա լիիրավ անդամ: Հարկ եմ համարում հիշեցնել, որ համաձայն Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող գլխում շարադրված Քրեական օրենսգրքի 301.1-ին հոդվածի՝ Սահմանադրական դատարանին պարտադրելն առանձնապես ծանր հանցագործություն է: Կցանկանայի, որ ուշադրությունից չվրիպեին նաև Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածները և մի շարք այլ վերաբերելի հոդվածներ: Շատ արդիական կարող է դառնալ նաև Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասը (դատավորին գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ կապված զրպարտելը):

Կարծում եմ, որ Սահմանադրության երաշխավորի՝ Սահմանադրական դատարանի ապալեգիտիմացման փորձերի նպատակն այն է, որպեսզի հող նախապատրաստվի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարելու համար: Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ դրանով պարզապես խաթարելու են սահմանադրական կարգի հիմքերը, և ոչնչացնելու են մեր պետությունում իրավական անվտանգությունը, որը իրավական պետության հիմնարար սահմանադրական սկզբունքի տարրական դրսևորումներից մեկն է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Տվյալ բաժնի վերջին նյութերը