07/08/2019 11:02
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. 57-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի, նա մահացել է. Shamshyan.com
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ, 57-ամյա Մանվել Գաբրիելյանն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։