Ադրբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել
12/08/2019 18:27

Ադրբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել

Օգոստոսի 12-ին Արդբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել։ Տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ Ադրբեջանում կա ՀՀ քաղաքացի։ Այլ մանրամասների մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն», - ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ Ադրբեջանում է հայտնվել «ՊԲ զինծառայող Արո Ղազարյանն, ով ձերբկալվել է առաջնագծի Ֆիզուլիի հատվածում»։

Ադրբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել