Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն
12/08/2019 12:10

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն, տեղեկացնումե ն Պաշտպանի աշխատակազմից։

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն՝ կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա։

Նշվում է, որ արդյունքները կուղարկվեն Կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն։

Նկատենք, որ մի քանի օր առաջ հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: 

Կառավարության նախաձեռնությունը արդեն հասցրել է ընդդիմախոսների կողմից մեծ քննադատության արժանանալ։ Նրանք պնդում են, որ մասնավորապես Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններով կառավարությունը պարտադրում է Սահմանադրական դատարանի գործող դատավորներին հրաժարական տալ՝ դրա դիմաց ապահովելով սոցիալական երաշխիքներով։