Մեսին զանգահարել է Նեյմարին՝ փորձելով համոզել չտեղափոխվել «Ռեալ»
13/08/2019 18:50

Մեսին զանգահարել է Նեյմարին՝ փորձելով համոզել չտեղափոխվել «Ռեալ»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին զանգահարել է «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նեյմարին, որպեսզի քննարկի բրազիլացու ապագան, հայտնում է «Marca»-ն:

Ըստ աղբյուրի՝ Մեսին չի ցանկանում նախկին թիմակցին և ընկերոջը տեսնել «Ռեալում»:

Արգենտինացին փորձել է համոզել Նեյմարին չընդունել մադրիդցիների առաջարկը և վերադառնալ կատալոնական ակումբ: