16/08/2019 18:34
Փորձաքննության ոչ մի մասնակից, ոչ մի գիտնական չի եկել, տեղում չափագրում, ուսումնասիրություն չի արել. Ամուլսարի պահապան
Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը տրվել է զուտ թղթերով, ոչ թե` ուսումնասիրությամբ, Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ամուլսարի պահապան, Ջերմուկի բնակիչ Կարեն Մարգարյանը:
Նա նշեց, որ ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում Ամուլսարի պահապանները եղել են հանքի տարածքում և ոչ մի փորձագետի չեն նկատել.
«Ոչ մեկ, փորձաքննության ոչ մի մասնակից, ոչ մի գիտնական չի եկել և տեղում չափագրում, ուսումնասիրություն չի արել: Այդ եզրակացությունն ու ուսումնասիրությունը զուտ թղթերով է տրվել: Դա շատ սխալ է», - ասաց Մարգարյանը:
Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանն էլ նշեց, որ եթե անգամ կառավարության դիրքորոշումն իրենց դիրքորոշումից տարբերվի, ապա իրենք պատրաստվում են փակել հանք տանող ճանապարհները:
«Ամուլսարում հանքարդյունաբերության էջը մեկընդմիշտ փակված է», - ասաց նա: