Քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան. Անի Խաչատրյանը բերման ենթարկվեց
19/08/2019 15:06

Քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան. Անի Խաչատրյանը բերման ենթարկվեց

Ի նշան բողոքի` քաղաքացիները քիչ առաջ փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին չխանգարել երթևեկությանը։ 

Արդյունքում ոստիկանությունը բերման ենթարկեց բնապահպան Անի Խաչատրյանին: 

Ոստիկանությանը հաջողվեց բացել երթևեկությունը, սակայն այս պահի իրավիճակն այս հատվածում շարունակում է լարված մնալ։
Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկման արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին, մինչդեռ ոստիկանները թույլ չտվեցին մուտք գորել այգի, որից հետո ակտիվիստներն ի նշան բողոքի՝ պառկեցին մայթին:

Քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան. Անի Խաչատրյանը բերման ենթարկվեց