Ռեպրեսիաների շարք է սկսվել, մարդիկ փաստացի հանրային տարածք են ուզում մտնել, բռնություն է գործադրվում. բնապահպան
19/08/2019 15:02

Ռեպրեսիաների շարք է սկսվել, մարդիկ փաստացի հանրային տարածք են ուզում մտնել, բռնություն է գործադրվում. բնապահպան

Աննա Շահնազարյանը դժգոհ է, որ իրենց թույլ չեն տալիս Ազգային ժողովի այգում հանրային քննարկում անցկացնել Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով քննարկումից հետո:

«Ազգային ժողովի այգին, որը հանրային վայր է, որոշեցինք քննարկում անելու համար օգտագործել, մինչդեռ ոստիկանները թույլ չեն տալիս», - ասաց նա:

Բնապահպանն անօրինական համարեց այս քայլը՝ նշելով, որ ոստիկանների պարզաբանումը, թե անվտանգության նկատառումներից ելնելով են փակել այգու դարպասներն, անօրինական են.

«Որևէ օրինական հիմք չկա այստեղ: Հանրային այգին, հանրային է, հիմա այսքան մարդ կարող է այստեղ մտնել, ջուր խմել: Ուրեմն այստեղ կարելի՞ է գորգ լվանալ, բայց մարդկանց թույլ չի՞ տրվում մտնել, քննարկում անել: Հիմա տներից խալի բերենք, լցնենք լվանալու, թույլ կտան: Ռեպրեսիաների շարք է սկսվել, մարդիկ փաստացի հանրային տարածք են ուզում մտնել, բռնություն է գործադրվում», - ասաց նա:

Ռեպրեսիաների շարք է սկսվել, մարդիկ փաստացի հանրային տարածք են ուզում մտնել, բռնություն է գործադրվում. բնապահպան