Այսօր ցանկացած  ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ՝ ոչինչ ցույց չտալով. Կրիշտիանու Ռոնալդու
21/08/2019 20:10

Այսօր ցանկացած ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ՝ ոչինչ ցույց չտալով. Կրիշտիանու Ռոնալդու

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել տրանսֆերային շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:

«Դժվար է ասել, թե որքան արժե այժմ իմ տեղափոխությունը: Ֆուտբոլային արդյունաբերությունն այսօր այլ է՝ խաղադրույք է կատարվում ներուժի վրա:

Ժոանո Ֆելիքսն առանձին  պատմություն է: Այսօր ցանկացած  ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ՝ ոչինչ ցույց չտալով:
Ֆուտբոլում ավելի շատ փող կա ... Պաշտպանը և դարպասապահը կարող են յուրաքանչյուրն արժենալ 70-80 միլիոն: Ես համաձայն չեմ դրա հետ, բայց մենք ապրում ենք նման աշխարհում, այդպիսին է շուկան, և դա պետք է հարգել », - ասել է Ռոնալդուն TVI-ին տված հարցազրույցում:

Այսօր ցանկացած ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ՝ ոչինչ ցույց չտալով. Կրիշտիանու Ռոնալդու