Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել

22/08/2019 14:41

Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել


Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել 33 միլիոն 680 հազար դրամ ծավալով դրամաշնորհ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Վերջիններս ցանկացել են սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնել, ինչն էլ կառավարությունը բավարարել է։ Որոշման ընդունումը հիմնավորելիս Փաշինյանը նշել է. «Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»։

Փաշինյանի պաշտոնական բացատրությանն այս պարագում չարժե լուրջ վերաբերել։ Որոշման մոտիվներն իրականում այլ են ու տեղավորվում են այսրոպեական զարգացումների կոնտեքստում։ Ամուլսարի հիմնախնդիրը բավականին լուրջ հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանի դիրքերին. եթե նախկինում Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարությանը քննադատում էին հիմնականում քաղաքական ընդդիմադիրներն (ինչից նա հեշտորեն խույս էր տալիս՝ դիմացիններին ռևանշիզմի մեջ մեղադրելով), ապա Ամուլսարի շուրջ զարգացումների ընթացքում քննադատության դրոշակը վերցրեցին անձինք և կառույցներ, ովքեր կանգնած են եղել Փաշինյանի կողքին և դժվար են տեղավորվում «հակահեղափոխական» որակման մեջ։ Նրանք հիմնականում ներկայացնում են հեղափոխությանը հարած քաղաքացիական կառույցների ու շարժումների թևը, որոնք առավել հայտնի են «սորոսական» անվամբ։
 
Այս առումով հատկապես անհրաժեշտ է ընդգծել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին, որը հրապարակավ արմատական դիրքորոշում է արտահայտել Ամուլսարի վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը։ Ըստ որում՝ դիրքորոշումների տարբերությունն այն աստիճանի է, որ քաղաքացիական թևի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Արսեն Խառատյանը, հրապարակավ փաստացի կոչ էր արել դուրս գալ «Իմ քայլը» դաշինքից և Կանաչների ֆրակցիա ստեղծել։ Եվ հասկանալի է, որ Փաշինյանը ներկայումս կարիք ունի «թարմացնել» համագործակցության ձևաչափն ու ալգորիթմը։ Ու բնական է, որ համագործակցության հակելու ավելի արդյունավետ միջոց, քան փողն է, չկա։

Չի բացառվում, որ սորոսականներին Արցախում դիտորդության գործուղումն այլ մոտիվներ էլ ունի՝ սկսած հեղափոխության մեջ ունեցած ներդրման համար երախտագիտությունից, մինչև Արցախի ներքաղաքական գործընթացների վրա ազդելը։ Բայց ակնհայտ է, որ հիմնական նպատակը գործընկեր կառույցներին ֆինանսական օժանդակությունն է։ Այս մասին վկայում է, առաջին հերթին, գումարի ծավալը։

Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը 2017թ. խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով մոտ 8 ամիս տևած ծրագրի իրականացման համար ծախսել էր 57,6 մլն դրամ։ Եթե այս գումարը բաժանենք ամիսների, տեղամասերի, ընտրողների քանակի, թեկնածուների քանակի ու ընտրությունների քաղաքական նշանակության վրա, կստացվի, որ ընդամենը 20 օր հետո կայանալիք տեղական ընտրությունների համար 33,7 մլն-ը չափազանց մեծ գումար է։

Այստեղ կարևորն այն չէ, որ ՀՀ հարկատուների հաշվին փոխհատուցվում է վարչապետի և նրա գործընկեր-քննադատների համագործակցության ծախսերը։ Կարևորն այն է, թե ո՞ւմ է տրվում գումար, ինչ ֆորմատով և ինչ ռիսկեր կան։

Այս որոշմամբ ՀՀ կառավարությունը փաստացի հանդես է գալիս «Բաց հասարակություն» հիմնադրամը կամ Սորոսի ֆոնդի քաղաքական ազդեցության տակ գտնվող կառույցները ֆինանսավորողի դերում։ Հիմնադրամին այլ պետություններ ևս ֆինանսավորում են, բայց դա անում են միջնորդավորված՝ ֆոնդերի ու գործակալությունների միջոցով։ Հայաստանն աննախադեպ քայլի է գնացել. կառավարությունն ուղիղ ֆինանսավորում է կառույցների, որոնք ստրատեգիական դաշնակից երկրում պաշտոնապես համարվում են «օտարերկրյա գործակալ»։ Հուսալ, թե այս որոշումը Մոսկվայում ու Բաքվում կմնա աննկատ ու դրան չեն հետևի ոչ նպաստավոր զարգացումներ, քաղաքական կարճատեսություն է։

Դժվար է Փաշինյանին մեղադրել անհեռատեսության մեջ։ Ի վերջո, եթե խնդիր էր դրված ֆինանսական ինյեկցիա անել գործընկերներին, դա կարելի էր անել լուռ, անուղղակի գործիքով (դիցուք՝ որևէ հիմնադրամի միջոցով)։ Հետևաբար, սա հատուկ է արված։ Ինչ խնդիր է հետապնդում Փաշինյանն իր այս համարձակ էպատաժով, դժվար է կանխատեսել։

Հասկանալի է, որ աղմուկի դեպքում նա ֆեյսբուքում եթեր կմտնի ու կբացատրի, որ Արևմտյան երկրներում «հարգանք վայելող» այս կառույցների գնահատականը շատ կարևոր է և կարող է օգնել աշխարհին իրազեկելու Արցախի ժողովրդավարական ձեռքբերումների մասին։ Բայց համաձայնեք, որ չճանաչված երկրում երրորդական կարգի ընտրությունները (որոնք ոչ նախագահական են, ոչ էլ խորհրդարանական) Արևմուտքին դժվար թե հետաքրքրի։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:04 Հրե առյուծը՝ մարզադաշտում (Տեսանյութ) Այսօր, 19:56 Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ Է ընդունել Այսօր, 19:48 Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը Այսօր, 19:46 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական Այսօր, 19:44 Դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի. Մնացականյանը՝ ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման մասին Այսօր, 19:31 Աֆղանստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակման օրը հետաձգվել է Այսօր, 19:29 Մասնագիտական հանրույթի և ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ իսկապես անջրպետ է առաջացել. Մելիք-Շահնազարյան Այսօր, 19:21 Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 19:12 Հոնկոնգում հատուկ ջոկատ կստեղծեն խռովությունները ճնշելու և կարևոր օբյեկտները պաշտպանելու համար Այսօր, 18:57 ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին մեկը շատ նայի, կարող ա ասի՝ «սատանիստական բեղեր են». Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:49 Գերագույն Ռադայի շենքի մոտ դագաղով խոզ են բերել (Տեսանյութ) Այսօր, 18:35 Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին չշարունակել համատեղ աշխատանքը. Ռուստամ Բադասյան Այսօր, 18:30 Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը Այսօր, 18:27 Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման հարց չի քննարկվելու. Մհեր Գրիգորյան Այսօր, 18:14 Հուսով եմ՝ գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք. Պատգամավորը՝ Փաշինյանին Այսօր, 18:04 Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան (Տեսանյութ) Այսօր, 17:43 «Կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով». Նիկոլ Փաշինյանը սպառնաց ԱԺ ամբիոնից (Տեսանյութ) Այսօր, 17:38 Այս ոլորտում չէի աշխատել, ժամանակին նմանատիպ բոլոր առաջարկները մերժել եմ. Սիլվի Բարկովա Այսօր, 17:29 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է Այսօր, 17:13 Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020թ.-ին պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստան. Փաշինյան Այսօր, 16:52 Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:44 Որևէ մեկին չեմ ճնշելու․ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ գործադուլի մասին Այսօր, 16:38 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 16:34 Արցախում արտադրված սննդամթերքի արտահանման աշխարհագրությունը կընդլայնվի ասիական երկրներով Այսօր, 16:24 Խնդրում եմ փաստաթղթերն ԱԺ ուղարկելուց նորմալ տեսքով ուղարկեք. գրվածի կեսը յունիկոդով է, կեսը՝ յունիկոդով չէ. Գորգիսյանը՝ Ջանջուղազյանին (Տեսանյութ) Այսօր, 16:15 էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին Այսօր, 16:02 Քննարկվում է լուծում, կգտնվի. Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀԱԷԿ վարկի մարման երկարացման դեպքում՝ հավանական 6 միլիարդ դրամի դեֆիցիտի առաջացման մասին (Տեսանյութ) Այսօր, 16:00 Թուրքիան լայնածավալ գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Այսօր, 15:57 ՀՀ նոր իշխանությունը չունի համալիր պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ. Արթուր Ղազինյան Այսօր, 15:54 Վերջին օրերի կտրուկ ավելացել է հրդեհների թիվն, ինչն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է. ԱԻՆ Այսօր, 15:45 Վինոգրադովի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության. Ռուսաստանում ՀՀ դեսպանություն Այսօր, 15:41 Հետագա գործունեությունս Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից. Վազգեն Մանուկյան Այսօր, 15:35 Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի. Արսեն Բաբայան Այսօր, 15:17 Հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում. Նիկոլ Փաշինյան Այսօր, 15:09 ՌԴ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը Այսօր, 15:04 ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը Այսօր, 14:50 Առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 14:35 Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները Այսօր, 14:20 Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում Հայաստանի դեսպան. նրա նստավայրը Երևանում է Այսօր, 14:11 Հորդորում ենք լրատվամիջոցին՝ զերծ մնալ մոտավոր և հեքիաթասացության ժանրին բնորոշ տեղեկատվության տարածումից. ՊԵԿ Այսօր, 14:07 2020-ի բյուջեի նախագիծն ամենևին հեղափոխական բյուջե չէ. ԲՀԿ-ն դեմ քվեարկի. Միքայել Մելքումյան Այսօր, 14:00 ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան (Տեսանյութ) Այսօր, 13:53 ԵՊՀ ուսխորհուրդը նիստ է հրավիրել, որոշումը կհրապարակվի երկու ժամվա ընթացքում Այսօր, 13:40 Սանտյագոյում ցուցարարները հարձակվել են Արգենտինայի դեսպանատան վրա Այսօր, 13:31 Ճապոնիայում օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Այսօր, 13:20 ԱՄՆ-ն Բոլիվիայից հետ է կանչում պետական աշխատողներին Այսօր, 13:07 Երևանում կանցկացվի ՄԻՖԻ-ի և ՌՈՍԱՏՈՄ-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադա` Հայաստանի բարձր դասարանցիների համար Այսօր, 12:58 ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը Այսօր, 12:50 Կրիմինալ չկա Հայաստանի Հանրապետությունում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան. Վարդան Ղուկասյան Այսօր, 12:41 ԵՊՀ դասախոսները համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ հայտարարեցին (Տեսանյութ) Այսօր, 12:32 Պարոն Վարդանյան, Դուք ի՞նչ իրավունքով եք ցուցումներ տալիս երկու քաղաքական ուժի, որ հիմնավորեն, թե ոնց են քվեարկելու. Միքայել Մելքումյան Այսօր, 12:25 «Կեչառիս» հյուրանոցն ու «Փինկ Արմենիա»-ն չեն հերքում, որ Ծաղկաձորում ԼԳԲՏ ֆորում է անցկացվել Այսօր, 12:16 Բոլիվիայում անկարգությունների ժամանակ զոհվել է յոթ մարդ Այսօր, 12:08 ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողովին Այսօր, 11:57 Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից նոր հրթիռային հարձակման մասին Այսօր, 11:48 Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՔԿՀ 3 ծառայող է ձերբակալվել Այսօր, 11:39 Դասախոսները երբեք էլ ուսանողներից անջատ չեն եղել, ուսանողների պայքարն արդար է. ԵՊՀ դասախոս (Տեսանյութ) Այսօր, 11:35 Որպես Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար ԱՄՆ-ն ճանաչում է սենատոր Անյեսին Այսօր, 11:28 Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն ա. Աննա Կարապետյանը՝ ԼՀԿ գործընկերներին (Տեսանյութ) Այսօր, 11:16 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր, 11:08 Աֆղանստանի ՆԳՆ շենքի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Այսօր, 10:59 Բոլիվիայի բանակը աջակցում է նախագահի պաշտոնակատար Անյեսին Այսօր, 10:50 Եկեք ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով դա չենք ընդունում. Ծառուկյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Այսօր, 10:43 Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյանը՝ միասեռականներին երեխա որդեգրելու իրավունքից զրկելու մասին Այսօր, 10:36 Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին Այսօր, 10:28 Կոչ ենք անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնը. «Ազգային օրակարգ» Այսօր, 10:01 «Հրապարակ». Իշխանական կուսակցությունում թևերի բաժանումն օր օրի սրվում է Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը առաջնահերթություն էր տալիս չծառայած երիտասարդներին Այսօր, 09:55 «Հրապարակ». Արմեն Աբրոյանը դատի է տվել փոխնախարար Նարինե Թուխիկյանին Այսօր, 09:49 «Ժողովուրդ». ԱԺ-ում քաշքշել են միմյանց Սիմիդյանն ու Աթաբեկյանը Այսօր, 09:44 «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորների միջև միջադեպը առաջինը չէ և ոչ էլ վերջինն է Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները Այսօր, 09:35 «Փաստ». Վարչապետի վարկանիշը շարունակում է նվազել 12/11/2019 22:00 Հնարավոր չէ կռահել՝ էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է լինել. Արսեն Բաբայան 12/11/2019 21:31 Քաղաքական որոշումով ազատազրկվեցի և քաղաքական որոշումով ազատություն ստացա, այս ամենն ուղղված էր Հրայր Թովմասյանի դեմ. Արսեն Բաբայան 12/11/2019 19:59 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մանդատ չունի՝ որոշելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. փորձագետ 12/11/2019 19:51 Հայտնի է դարձել Նեղոս գետի իրական տարիքը 12/11/2019 19:37 Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Սանդուի կառավարությանը 12/11/2019 19:30 Իսրայելում գործարան է այրվում՝ Գազայի հատվածից հրթիռակոծությունից հետո 12/11/2019 19:26 Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ագելափակել են Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող ճանապարհը 12/11/2019 19:21 Այս ամենի մեջ որևէ մեկը թող քաղաքական ենթատեքստ չփնտրի. Սուրեն Արեենցը Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ է նկարահանում 12/11/2019 19:10 Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ 12/11/2019 19:06 Մակրոնը հայտարարել է, որ աշխարհը միջազգային համակարգի ճգնաժամի առաջ է 12/11/2019 19:02 Նիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի մասին արտահայտվել անգլերենով, կամ՝ որևէ այլ օտար լեզվով. Ֆարմանյան 12/11/2019 18:56 Հալալ ա Պետրոսյան Գևորգին, հալալ ա. կարողացավ մենակով օրակարգ բերի ու օրակարգից «գմփցնի». Արման Աբովյան 12/11/2019 18:49 Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ 12/11/2019 18:44 Ես ձեզ կտամ մարդու իրավունքների դասեր, որի կարիքը, կարծում եմ, դուք ունեք. Մարիա Կարապետյանը՝ Գևորգ Պետրոսյանին 12/11/2019 18:31 «Իմ քայլի» հետագծի բացակայությանն անդրադարձեք, որովհետև ձեր հետագիծն ընդամնեը Գյումրիից Երևան ընկած ճանապարհն է. Իվետա Տոնոյան 12/11/2019 18:27 Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ խոսնակ 12/11/2019 18:23 Խորհուրդ կտայի «լիբերալիզմը» հետագայում շատ չշահարկել. Տարոն Սիմոնյանը՝ Քրիստինե Պողոսյանին 12/11/2019 18:20 Եվրամիության հետ ՀԸԳՀ-ի կիրարկումը կաջակցի Հայաստանի արդիականացմանը և բարեփոխումների օրակարգին 12/11/2019 18:09 Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին 12/11/2019 18:02 Գիտեի, թե Վարդան Ղուկասյանն աստվածավախ մարդ է՝ գյումրվա Սողոմոն իմաստունը, պարզվեց՝ նա որոշել է խորանալ քրեական ենթամշակույթի մեջ. Արփինե Դավոյան 12/11/2019 17:59 Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները 12/11/2019 17:47 Հոմոֆոբիան այսպես վառ է արտահատված այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են. Քրիստինե Պողոսյանն՝ ընդդիմադիր գործընկերներին 12/11/2019 17:28 Տեխզննում իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ 203մլն. դրամ հափշտակելու համար 12/11/2019 17:20 ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվել է Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվն ու նրա հայրը 12/11/2019 17:17 Քանի՞ պատգամավոր և պաշտոնյա է մոտցել ԱԺ ամբիոնին և ասել՝ «հաշվանդամ». Նաիրա Զոհրաբյանը հայոց լեզվի թեստ է առաջարկում 12/11/2019 17:10 Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին 12/11/2019 17:04 Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ