Եթե համարում եք, որ փաստաթղթեր պահանջելը և տրամադրելը աջակցել է, այո', աջակցել ենք. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ին աջակցելու մասին
29/08/2019 14:52

Եթե համարում եք, որ փաստաթղթեր պահանջելը և տրամադրելը աջակցել է, այո', աջակցել ենք. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ին աջակցելու մասին

ԱԱԾ-ն ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասով փաստաթղթեր է պահանջել ՊԵԿ-ից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ չի կարող մանրամասնել, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:

«Նախաքննություն իրականացնող մարմինը, հավանաբար, շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք է բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից: Դրանց, վկաների ու տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է եզրահանգման ու մեղադրանք է առաջադրել», - ասաց Անանյանը:

Դիտարկմանն՝ արդյոք կարելի՞ է պնդել, որ ՊԵԿ-ն աջակցել է նախաքննական մարմնին՝ Անանյանն ասաց.

«Եթե դուք համարում եք, որ փաստաթղթերը պահանջելը և տրամադրելը աջակցել է, այո՛, աջակցել ենք»:

Եթե համարում եք, որ փաստաթղթեր պահանջելը և տրամադրելը աջակցել է, այո', աջակցել ենք. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ին աջակցելու մասին