Կասկածել,  որ  օրինագիծը ենթադրում է հեռուստաընկերություններին զրկել եթերից, նշանակում է չհասկանալ օրինագծի ոգին. Նունե Սարգսյան

30/08/2019 13:04

Կասկածել, որ օրինագիծը ենթադրում է հեռուստաընկերություններին զրկել եթերից, նշանակում է չհասկանալ օրինագծի ոգին. Նունե Սարգսյան


Aysor.am-ի զրուցակիցն է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

- Տիկին Սարգսյան, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` ահազանգելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վտանգների մասին: Նախագիծը նախատեսում է, որ ներկայիս հանրային մուլտիպլեքսից կարող են օգտվել միայն հանրային հեռուստաընկերության 5 ալիքներ: Ո՞րն է պատճառը, որ հիմա է նախագիծը դրվել շրջանառության մեջ: Արդյոք կա՞ հանրային պահանջ, ո՞րն է այս հրատապության պատճառը:

- Ես այս նախագծի համահեղինակներից մեկն եմ՝ նաև որպես կազմակերպություն, և կարող եմ բացատրել մեր բոլոր առաջարկները։ Նախագծի ներկայացմանը նախորդել է երկու մեծ կոնֆերանս, որին հրավիրված են եղել մեդիա ոլորտի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ հեռուստաընկերությունների։ Այլ բան է՝ նրանք ներկա՞ են եղել, թե՞ ոչ։ Նրանք հրավիրված են եղել։ Այդ միջոցառումների ընթացքում ներկայացված են եղել բոլոր այն առաջարկները, որոնք տեղ են գտել այդ օրենքում։ Բոլոր ներկաներին հնարավորություն է տրվել դրա հետ կապված կարծիք հայտնել։ 

Բայց ամենակարևոր երկու բան եմ ուզում ասել. առաջինը՝ մարդիկ, որոնք այսպիսի հայտարարություն են անում, նշանակում է, որ չեն հասկացել այս օրենքի էությունը, միտումը և ամբողջովին չեն կարդացել։ Երկրորդ՝ այս նախագիծը մենք ինքներս գիտենք, որ որոշակի ճշգրտումների, փոփոխությունների կարիք ունի։ Հենց այդ պատճառով ինքներս ուզում ենք այն մոտակա ժամանակ քննարկման դրվի լայն մասնագիտական շրջանակի թվում՝ ԱԺ-ի մասնակցությամբ։ Սա առայժմ օրենք չէ, և մեդիակազմակերպությունները, որոնք 96 թվականից պայքարել են, որպեսզի Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը նպաստի  ոլորտին, դժվար թե որևէ  քայլ անեն՝ ի վնաս հեռարձակողներին։

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞րն է պատճառը, որ նախագիծը հենց հիմա է դրվել շրջանառության մեջ, ապա այս խոսակցությունն ընդհանրապես չեմ հասկանում։ Հայտարարության մեջ կարդացել եմ, որ հանրային պահանջը հարցականի տակ է դրվում։ Պետք է խնդրեմ, որ ինձ այդ հարցը չտաք՝ մինչև չկարդաք 2010 թվականի թվայանացումից հետո եղած, այս օրենքի հետ կապված բոլոր զարգացումները։ Կան հարցեր՝ կապված և մարզային հեռուստաընկերությունների հետ, և նրա, որ մոտենում ենք այն կետին, երբ ավարտվում են հեռուսստընկերությունների գործող լիցենզիաները։ Պարզ չէ, թե ինչպես է այդ գործընթացը լինելու այդ կետից հետո։ Հեռուստատեսության և ռադիոյի մասի օրենքը երևի թե լրատվական դաշտի ամենավատ օրենքն է եղել։ Ի՞նչ է նշանակում հանրային պահանջ՝ օրենքի համար։

- Տիկին Սարգսյան, արդյոք հնարավոր եք համարում մասնավոր մուլտիպլեքսի ի հայտ գալը: Չէ՞ որ դա կապված է հսկայական ֆինանսական խնդիրների հետ:

- Իհարկե, օրենքի վերանայման պատճառներից մեկն այս կետով եղել է նպաստավոր պայմաններ ստեղծելը մասնավոր մուլտիպլեքսի համար։ Ներդրվել են մոդելներ, որոնք աշխարհում գոյություն ունեն։ Կարևորն այն է, որ օրենքում կան անցումային դրույթներ, որոնք պետք է հստակեցվեն, որ մինչև չլինի հնարավորություն մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման համար, հեռուստաընկերությունները մնան եթերում։  Այսինքն՝ կասկածել, որ այս օրինագիծը ենթադրում է հեռուստաընկերություններին զրկել եթերից, նշանակում է չհասկանալ օրինագծի ոգին, մեր նախկին գործունեությունը և այն հայտարարությունները, որոնք տարիների ընթացքում ընդունվել են այս օրենքի հետ կապված տարբեր առիթներով։ Ես համարում եմ, որ մեդիապաշտպանի հայտարարությունը մանիպուլյատիվ է և, ցավոք սրտի, ոչ կառուցողական և անհիմն բախումներ է ստեղծում մեդիադաշտում։

- Եթե որևէ մեկը ներդրում չանի, ի՞նչ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների ճակատագիրը, փակվելո՞ւ են:

- Ոչ ոք չի փակվելու։ Մենք ոչ մի ձևով թույլ չենք տալու, որ որևէ մեկը փակվի։ Հակառակը, մենք ուզում ենք հնարավորություններ ստեղծել, որպեսզի աշխատեն նաև նրանք, ովքեր այսօր փակման եզրին են։ Եթե կա փակվելու մասով ինչ-որ մտավախություն, այն պետք է քննարկվի և փարատվի։

- Տիկին Սարգսյան, նախագիծը նախատեսում է, որ մուլտիպլեքսի լիցենզավորման գործառույթը տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի անդամները տեխնիկական և ֆինանսական գիտելիքներ չունեն, ստեղծագործական ոլորտի մարդիկ են: Այդ դեպքում ինչպե՞ս են կողմնորոշվելու որոշում կայացնելիս:

- Չի տրվում։ Ուղղակի այսօրվա ունեցած իրենց գործառույթը վերափոխվում է։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովի կազմում, ըստ օրենսդրության, կարող են լինել նաև կապի և հեռարձակման ոլորտի մասնագետներ, իսկ հեռուստատեսային ոլորտը միշտ ենթադրել է նաև տեխնիկական հարցեր, այսինքն, այստեղ խնդիր չեմ տեսնում։

«Հոդված 39. Ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը
1. Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայերենին»։

Պետք է մասնագետներ հրավիրվեն, էքսպերտային խմբեր լինեն։ Բայց մի բան հստակ է. ամեն դեպքում մուլտիպլեքսորները պետք է լիցենզավորվեն։ Այդ հարցը գոյություն ունի, և այդ հարցի պատասխանները պետք է գտնվեն։ Սրանք նույնպես, քննարկելու հարցեր են, համաձայն եմ Ձեզ հետ։

- Իսկ ինչո՞ւ նախագծի ստեղծմանը չեն մասնակցել հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչներ` խմբագիրներ, սեփականատերեր:

- Ի՞նչ է նշանակում չմասնակցել։ Այս օրենքի նախագիծը մոտավորապես 10 տարվա պատմություն ունի։ Այսինքն՝ 2010 թվականին շատ մեծ խմբով, այդ թվում՝ Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներ, իրավաբաններ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ, Հանրային հեռուստատեսությունը, մասնավոր հեռուստատսություններն, անընդհատ մասնակցել են տարբեր քննարկումների։ Այդ ընթացքում ձևավորվել են ինչ-որ մոտեցումներ։ Մենք այս տարիների ընթացքում և խոսել ենք, և քննարկումներ ենք կազմակերպել։

Ինչպես ասացի, նաև վերջին ամիսների ընթացքում երկու մեծ միջոցառում է եղել կազմակերպված հենց այդ օրինագիծը քննարկելու նպատակով՝ ԵՄԱ և ԽԱՊԿ կողմից։ Վերջին էտապում նախագծի առօրյան աշխատանքը արվել է երեք կազմակերպությունների իրավաբանների և փորձագետների մասնակցությամբ, բայց հենց այդ պատճառով մենք սա քննարկման ենք դնում։ Հասկանալի է չէ՞, որ մենք օրենսդրական նախաձեռնության իրավունք չունենք օրենքի պաշտոնական շրջանառության իմաստով։  Սա առայժմ պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ հասարակական նախաձեռնություն։ Ես անձամբ տեսնւմ եմ, որ դեռ շտկումների կարիք կա։ Սա այն օրենսդրական կարգավիճակում չի գտնվում, որպեսզի քննարկվի որպես վերջնական փաստաթուղթ։

- Արդյոք արտասահմանյան փորձագետներ մասնակցե՞լ են նախագծի ստեղծմանը, դրամաշնորհային ֆինանսական միջոցներ ներգրավվա՛ծ են եղել նախագծի պատրաստմանը: Եթե այո, ովքե՞ր են դոնորները:

- Առայժմ՝ ոչ։ Դա եղել է մեր կողմից առաջադրված ցանկությունների և պլանների մի մասը։ Անցած տարիների ընթացքում եղել են միջազգային փորձագետներ, որոնք աշխատել են տարբեր ժամանակներում ստեղծված աշխատանքային խմբերի հետ։ Բայց վերջին էտապում առայժմ արտասահմանյան փորձագետներ չեն եղել։ Երբ ներկայացրել ենք նախագիծը, դրա մասն է եղել նաև այն, որպեսզի քննարկման փուլում միջազգային փարձագետներ հրավիրվեն, ծանոթանան օրինագծին, գնահատականներ և առաջարկներ ներկայացնեն։

Հեղինակ՝ Անի Ղազարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:40 Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար Այսօր, 15:25 Կալիֆոռնիայում մինչև 8 հազար կալանավոր ազատ կարձակվի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Այսօր, 15:05 Գյուղացին մենակ է մնացել բանկում ունեցած վարկերի և պարտքերի հետ. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) Այսօր, 14:54 «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում Այսօր, 14:49 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք Այսօր, 14:38 Հուլիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3118 դեպք Այսօր, 14:12 Նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց ՍԴ-ն, յուրացրեց իշխանությունը. ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններ Այսօր, 13:59 «Թալիբանի» հարձակման հետևանքով Աֆղանստանի հարավ-արևմուտքում ոստիկան է սպանվել Այսօր, 13:48 Ո՞ւր է Հայկ Մարությանը, համավարակի ընթացքում ինչո՞վ է Երևանի քաղաքապետարանն աջակցում երևանցիներին. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե Այսօր, 13:41 Այս շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Այսօր, 13:37 ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել ֆրանսիական մի շարք ապրանքների մաքսատուրքերը Այսօր, 13:21 Ավելի քան 20 մարդ է մահացել Նեպալում սողանքի հետևանքով Այսօր, 13:05 Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ. Նարեկ Մալյան Այսօր, 13:01 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք Այսօր, 12:52 Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները Այսօր, 12:42 Օդի ջերմաստիճանը կնվազի Այսօր, 12:36 Եգիպտոսում խեղդվող երեխային փրկելու փորձի ժամանակ 10 մարդ է ջրահեղձ եղել Այսօր, 12:06 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Այսօր, 11:52 Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների­ հանդեպ այլատյաց կեցվածքը. Արցախի նախագահ Այսօր, 11:45 Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում Այսօր, 11:30 Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան» Այսօր, 11:22 Վթար՝ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած Այսօր, 11:04 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 489 նոր դեպք, մահացել է 16 մարդ Այսօր, 11:00 Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 560 հազարը Այսօր, 10:55 Վթար՝ Գրիգոր Հասրաթյան փողոցում․ կան տուժածներ Այսօր, 10:40 Աղձք գյուղի ջրանցքը քաղաքացի է ընկել Այսօր, 10:23 Պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները (Տեսանյութ) Այսօր, 10:21 «Ժողովուրդ». Հայտնի չէ, թե Առողջապահության նախարարությունը որքան գումար է ծախսել Այսօր, 10:18 «Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչև վերջ գնալ Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի ՍԴ անդամի իր թեկնածուի անունը Այսօր, 10:14 «Հրապարակ». Կադրային փոխատեղումներ՝ ԿԳՄՍ նախարարությունում Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա Այսօր, 09:46 «Հրապարակ». Իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ 10/07/2020 20:09 Վարչապետը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել 10/07/2020 20:06 Կայծակի հարվածից հանդամասում 77-ամյա քաղաքացի է մահացել (Shamshyan.com) 10/07/2020 19:48 Հուլիսի 9-ին հայտնաբերվել է իրավախախտման 3490 դեպք 10/07/2020 19:41 Բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացվել 10/07/2020 19:08 ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Թուրքիային չփոխել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը 10/07/2020 18:51 Դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստի արձանագրման հավանականությունը ՄԻԵԴ-ի կողմից բավականին բարձր է. Գոհար Մելոյան 10/07/2020 18:44 Աթենքում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ինը մարդ 10/07/2020 18:35 Միացյալ Նահանգները շարունակում են հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումների իրականացմամբ. դեսպան 10/07/2020 18:25 ՌԴ դեսպանի հետ քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր. Լիլիթ Մակունց 10/07/2020 18:20 Նախորդ տարվա համեմատ 80 տոկոսով նվազել է ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը. Ընկերության ղեկավար 10/07/2020 18:11 Կասեցվել է երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն 10/07/2020 18:02 ԵՄ-ն 5 մլրդ եվրո կպահուստավորի Brexit-ի շուրջը բանակցությունների ձախողման համար 10/07/2020 17:55 Ֆրանսիան կոչ է արել Իսրայելին հրաժարվել պաղեստինյան տարածքների բռնակցման պլանների իրականացումից 10/07/2020 17:34 Արցախի նախագահը և Սեյրան Օհանյանը քննարկել են անվտանգությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր 10/07/2020 17:32 Կոտայքի մարզում այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն 5 դպրոցներ 10/07/2020 17:21 Իշխանությունները հերքել են Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը 10/07/2020 17:01 Հայոց եկեղեցու պատմությունը պետք է շարունակել դասվանդել որպես առանձին առարկա. ՀՅԴ ՀԵՄ 10/07/2020 16:45 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 142 դեպք 10/07/2020 16:41 Հայաստանում ԱՄՆ դեսպանը համակարգիչ և այլ տեխնիկա հանձնեց Այրում համայնքի սոցաշխատողին 10/07/2020 16:23 Հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ 10/07/2020 16:15 Դժվար է ասել, թե ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ պետդեպի աջակցությունը ՀՀ-ին. Գևորգ Պետրոսյան 10/07/2020 16:07 Չինաստանը պատասխանելու է ամերիկյան պատժամիջոցներին 10/07/2020 15:58 Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել 10/07/2020 15:53 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 174 մարդ է մահացել 10/07/2020 15:45 ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» և «Թիմ» ընկերությունների համակենտրոնացումը 10/07/2020 15:43 ԱՀԿ-ից հայտարարել են, որ կորոնավիրուսը չի փոխվում 10/07/2020 15:37 Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում 10/07/2020 15:32 Հայաստանից ավելի քան 200 դիմորդներ անվճար ուսուցում կստանան Ռուսաստանի առաջատար բուհերում 10/07/2020 15:28 Խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը 10/07/2020 15:16 Առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ և ուժեղ քամիներ 10/07/2020 15:04 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 395 նոր դեպք 10/07/2020 14:55 Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը և ռազմաքաղաքական փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ 10/07/2020 14:43 «Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից». ԲՀԿ նախագահի հայտարարությունը 10/07/2020 14:36 Եզակի բնույթ են կրել տարեցների կողմից սեղանի ժամանցային խաղերի ընթացքում առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը 10/07/2020 14:28 ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսավարող 10/07/2020 14:20 Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը 10/07/2020 14:15 Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի 10/07/2020 14:01 Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է «Լույս» հիմնադրամի միջոցներով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին 10/07/2020 13:56 Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայ ժողովրդի ազգային արժեքներն ու ազգային նպատակները 10/07/2020 13:51 ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքները 10/07/2020 13:45 Լարված իրավիճակ՝ Բաղրամյան 26-ի դիմաց. Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց 10/07/2020 13:35 Գագիկ Ծառուկյանը անցնում է ստանդարտ բուժում․ Արման Աբովյան 10/07/2020 13:27 Սեուլի քաղաքապետը մահից առաջ նամակով բոլորից ներողություն է խնդրել 10/07/2020 13:20 Ոչ ոք իշխանավորներից այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել՝ ի՞նչ է նշանակում «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը» թեզի հայկական կողմի տեսլականը․ Աբովյան 10/07/2020 13:14 Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական․ ընթանում են իրավական գործընթացներ Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու համար․ պաշտպան 10/07/2020 13:08 Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ. ԱՆ խոսնակ 10/07/2020 13:00 Իշխանության համար շատ դժվար է պարտվել կամ խաղաղ հեռանալ, եթե այն չունի մրցակից․ Վահե Հովհաննիսյան 10/07/2020 12:52 Քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողներին 10/07/2020 12:46 Դոնալդ Թրամփը խոսել է Քանիե Ուեսթի որոշման մասին. «Նա միշտ կլինի մեր կողմից» 10/07/2020 12:41 Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն 10/07/2020 12:38 Երևանու 45-ամյա տղամարդու են դանակահարել. Shamshyan.com 10/07/2020 12:36 Նիդերլանդները Հայաստանին 200 000 եվրո գումար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար 10/07/2020 12:30 Քննություն է տարվում՝ պարզելու 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները 10/07/2020 12:24 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը ֆինանսավորում կտրամարդի Արցախում ականազերծման ծրագրի շարունակական աջակցության համար 10/07/2020 12:15 «Սա շատ տխուր նախադեպ է հեղափոխությունից հետո». Նախաձեռնող խմբի անդամը կոչ է անում կառավարությանը Ֆիրդուսի թաղամասում վերաանգնել իրավունքահենքությունը 10/07/2020 12:07 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 146 է 10/07/2020 11:58 Իտալիան արգելում է մուտքն ու տարանցումը 13 երկրից, այդ թվում՝ Հայաստանից 10/07/2020 11:52 Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան 10/07/2020 11:46 Երևանում կանցկացվի «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը (Տեսանյութ) 10/07/2020 11:37 ԱՄՆ Պետդեպը խորհրդատու է վարձելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար 10/07/2020 11:29 Սերբիայում հրաժարվել են պարետային ժամ սահմանելու գաղափարից 10/07/2020 11:13 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք 10/07/2020 11:01 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար 10/07/2020 10:50 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, մահացել է 18 մարդ 10/07/2020 10:46 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12,3 միլիոնը 10/07/2020 10:34 Մահացել է Կարեն Վարդանյանը 10/07/2020 10:32 Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը վարակվել է կորոնավիրուսով