Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել ՌԴ քաղաքացուն, ով քաղաքական հետապնդումների էր ենթարկվում
03/09/2019 13:00

Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել ՌԴ քաղաքացուն, ով քաղաքական հետապնդումների էր ենթարկվում

Ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել իրեն՝ որպես քաղաքական գործչի, ով Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների է ենթարկվում։ Ռուսաստանցի գործիչն այս քայլի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին։



Պարզելու՝ Վիտալի Շիշկինն ի՞նչ կարգավիճակ ունի, ե՞րբ է դիմել պետական համապատասխան մարմիններն և ի՞նչ հիմքով է վերջինիս կարգավիճակ տրամադրվել, Aysor.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։

«Իրականում ես չեմ կարող ասել, թե նա ինչ կարգավիճակ ունի, տրամադրվե՞լ է ապաստան, թե ոչ, բավարարվե՞լ է հայցը, թե ոչ, որովհետև այդ բոլորը սահմանափակված է անձնական տվյալների մասին օրենքով։ Միգրացիոն ծառայությունը ԶԼՄ-ների հետ նման տեղեկություններով չի փոխանակվում։ Իր իրավունքն է, կարող է հրապարակում անել։ Մենք չենք կարող հաստատել կամ ժխտել դա», - ասաց մեր զրուցակիցը։

Նելլի Դավթյանը նշեց նաև, որ Հայաստանում քաղաքական ապաստանի շնորհման դեպք չի եղել։

«Մենք օրենքն ունենք, բայց կիրառման առիթ չի եղել», - նշեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն։

Վիտալի Շիշկինը նաև լուսանկար է հրապարակել Երևանից:

Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել ՌԴ քաղաքացուն, ով քաղաքական հետապնդումների էր ենթարկվում