ՍԴ-ն կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականության հարցը
03/09/2019 10:56

ՍԴ-ն կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականության հարցը

Սահմանադրական դատարանում այսօր կայանալու է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։

ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի կողմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհները, մյուս կողմում՝ ընդդիմադիրները։

Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։

Վերջիններս, ըստ Վահե Գրիգորյանի, նախկինում առնչվել են Մարտի 1-ի գործի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անկողմնակալ լինել Քոչարյանի ներկայացրած դիմումը քննելիս։

ՍԴ-ն կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականության հարցը