Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
03/09/2019 15:21

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։

Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին։

Նիստը կնախագահի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին