Լևոն Քոչարյանն ակնկալում է, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդար քննություն և չեն ենթարկվի ճշնումների
03/09/2019 11:07

Լևոն Քոչարյանն ակնկալում է, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդար քննություն և չեն ենթարկվի ճշնումների

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, ակնկալում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր կիրականացնեն արդար քննություն և չեն ենթարկվի ճշնումների, այդ մասին նա ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության մեկնարկին՝ լրագրողների հետ զրույցում։

«Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները արդարադատություն կիրականացնեն և չեն ենթարկվի ճնշումների, որ մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում», - ասաց նա։

Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Շատ լավ գիտեք, սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած՝ տարբեր տեղերից արտահոսքերով, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի հայտարարությամբ»։

Սահմանադրական դատարանում այսօր կայանալու է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։

 

 

 

Լևոն Քոչարյանն ակնկալում է, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդար քննություն և չեն ենթարկվի ճշնումների