Իրավական, տնտեսական և բնապահպանական փորձաքննության համակցումից հետո կարելի է ասել՝ Ամուլսարի շահագործումը մտահոգիչ է, թե ոչ. Փոխվարչապետ (Տեսանյութ)
04/09/2019 12:54

Իրավական, տնտեսական և բնապահպանական փորձաքննության համակցումից հետո կարելի է ասել՝ Ամուլսարի շահագործումը մտահոգիչ է, թե ոչ. Փոխվարչապետ (Տեսանյութ)

Փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե իրավական, թե տնտեսական, թե բնապահպանական տեսանկյունից՝ գնահատելու Ամուլսարի հարցով ՀՀ-ն մտահոգվելու կարիք ունի, թե ոչ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս բոլորի միայն ճիշտ համակցումը կբերի ճիշտ գնահատական», - ասաց փոխվարչապետը։

Ինչ վերաբերում է «Էլարդ»-ի հետ Skype-քննարկմանը, արդյոք նոր բաներ բացահայտվեցին, Մհեր Գրիգորյանն արձագանքեց.

«Քննարկմանը չեմ մասնակցել, դիտել եմ։ Կարծում եմ ինչ-որ բաներ նոր էին, որոշ բաներ արդեն իսկ հայտնի էին, բայց գնահատականը փորձագիտական աշխատանքի համակցումից հետո է ճիշտ տալ»։

Իրավական, տնտեսական և բնապահպանական փորձաքննության համակցումից հետո կարելի է ասել՝ Ամուլսարի շահագործումը մտահոգիչ է, թե ոչ. Փոխվարչապետ (Տեսանյութ)