08/09/2019 11:53
2020 թվականի Ստեփանակերտը պետք է բոլորովին ուրիշ լինի. Արցախի ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը վստահեցնում է՝ նախընտրական քարոզարշավն անցել է շատ բաց ու թափանցիկ։
«Շատ բաց ու թափանցիկ ընտրարշավ է եղել», ֊ ընտրելուց հետո Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Արցախի ԱԺ նախագահը նշեց՝ առաջիկա տարիներին պետք է ունենանք ավելի կազմակերպված օրակարգ։
«Շատ ավելի մեծ պահանջներ են լինելու, ավելի մեծ սպասումներ։ Ցանկացած ընտրության դիտարկում ընտրության լեգիտումության համար լրացուցիչ հավատ է ներշնչում, ամեմ մի ընտրություն Արցախի համար լրացուցիչ հնարավորություն է միջազգային ճանաչմամ համար», ֊ ասաց Աշոտ Ղուլյանը։
ԱԺ նախագահը նշեց, թե ամեն տարի Ստեփանակերտը փոխվում է, սակայն դա, վերջինիս խոսքով, բավարար չէ։
«2020 թվականի Ստեփանակերտը պետք է բոլորովին ուրիշ լինի», ֊ ընդգծեց Աշոտ Ղուլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։