11/09/2019 18:56
Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ. ԱԺ նախագահը՝ ի պաշտպանություն Ամուլսարի ցուցարարներին. Տեսանյութ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի հերքում, որ գուցե մասամբ խուսափում է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել.
«Խնդրի բովանդակային քննարկման մեջ չեմ մտնելու», - ասաց Միրզոյանը՝ ԱԺ դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների հետ զրույցում:
Ցուցարարներից մեկի դիտարկմանը, թե Միրզոյանը խուսափում է հստակ պատասխանել դեմ է, թե կողմ հանքի շահագործմանը՝ ԱԺ նախագահն ասաց.
«Մասնակի եք ճիշտ ասում»:
Ակտիվիստներից մեկի դիտարկմանը, թե Ամուլսարի հանքի շահագործման որոշմամբ հեղափոխության գաղափարկները ոտնահարվում են, որովհետև հայտարարտվեց, որ որոշումները կայացնելու է ժողովուրդը, իսկ ջերմուկցիները դեմ են հանքի շահագործմանը՝ Միրզոյանն արձագանքեց.
«Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»:
Միրզոյանի պատասխանը զայրացրեց ցուցարարներին, ԱԺ նախագահը պարզաբանեց, որ «տափակ քննարկում» ասելով նկատի չուներ ակտիվիստին:
Դրանից հետո Միրզորյանը կոչ արեց ոստիկաններին բացել ԱԺ այգու մուտքը: Այստեղ Բնապահպանական ճակատի ներկայացուցիչները հայտարարություն արեցին, որից հետո քայլերթով շարժվեցին Հանրապետության հրապարակ: