Քոչարյանի կալանքը վերացնելու մասին միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 17-ին
12/09/2019 17:51

Քոչարյանի կալանքը վերացնելու մասին միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերացնել խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել։

Մեղադրող դատախազները, ինչպես նաև տուժողների իրավահաջոդների ներկայացուցիչները առարկել էին ներկայացված միջնորդությանը։ 

Քոչարյանի կալանքը վերացնելու մասին միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 17-ին