Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել
12/09/2019 11:55

Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչև 15-ը: Այդ մասին նա գրել է  Twitter-ի իր էջում:

«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի խնդրանքով, ինչպես նաև  այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հոկտեմբերի 1-ին նշելու է իր 70-ամյակը, մենք պայմանավորվեցինք, որպես բարի կամքի դրսևորում, 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը (25 տոկոսից մինչև 30 տոկոս) հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչև 15-ը», - գրել է Թրամփը:

Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել