.jpg)
14/09/2019 15:00
Միշտ եմ ասել, որ նա ցնցող խաղացող է. մենք նույն նավի մեջ ենք. Զիդանը՝ Բեյլի մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «սերուցքային» կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին:
«Բեյլը քավության նոխազ չէ: Ոչ, ես կարծում եմ, որ բոլորս մեղավոր ենք իրավիճակի համար, երբ ինչ-որ բան սխալ է գնում:
Ամեն ինչ կախված է մեզանից, մեզանից բոլորից, մենք նույն նավի մեջ ենք: Մենք պետք է փոխվենք, երբ ինչ-որ բան սխալ է գնում: Մենք թիմ ենք:
Միշտ էլ ասել եմ, որ Բեյլը ցնցող որակի խաղացող է: Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել ամռանը: Հիմա նա այստեղ է, ես ուրախ եմ, նա երջանիկ, բոլորը երջանիկ են, երկրպագուները: ևս:
Այժմ մենք պետք է առաջ շարժվենք», - ասել է Զիդանը: