Մավրիկիոսում անցկացվել է քայթսերֆինգի առաջնություն (տեսանյութ)
14/09/2019 14:43

Մավրիկիոսում անցկացվել է քայթսերֆինգի առաջնություն (տեսանյութ)

Հնդկական օվկիանոսում՝ Մավրիկիոսում անցկացվել է քայթսերֆինգի առաջնություն: Բել-Օմբրե համայնքի ափերի մոտ ընտրել են ֆրիսթայլ անվանակարգի հաղթողին:
 
Տղամարդկանց շարքում լավագույնն է ճանաչվել Դոմենիկյան հանրապետությունից 19-ամյա մարզիկ Ադեուրի Կորնիելը: Կանանց շրջանում հաղթել է 14-ամյա բրազիլուհի Միկաիլի Սոլը:
 
Չնայած երիտասարդ տարիքին՝ նա կատարել է քայթսերֆինգի ամենադժվար հնարքները:
 
Մավրիկիոսում անցկացվել է քայթսերֆինգի առաջնություն (տեսանյութ)