15/09/2019 13:10
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մեկնարկել է Ապրիլան պատերազմի զոհերի երեխաների և հարազատների մկրտությունը
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մեկնարկել է Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերի, եղբայրների, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Մկրտվողների կնքահայրերը լինելու են հենց ապրիլյան պատերազմի մասնակիցները, զոհված հերոսների մարտական ընկերները:
Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, իսկ կազմակերպման հարցերով զբաղվելու պարտականությունն իր վրա է վերցրել Ռուբեն Մխիթարյանը: