ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ)

16/09/2019 11:44

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ)


Ազգային ժողովի այսօր շարունակվող հերթական նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Մասնավորապես, Միրզոյանը անդրադարձել է սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա ՍԴ-ի կայացրած որոշմանը։

«Այս որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը։

Ի հավելումն ՍԴՈ 1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության արձանագրել, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդ շտապողականությունը։



Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն ու հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Ընդ որում՝ այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է ՀՀ-ում ժողովրդավարության ու սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական ու քաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար», - հայտարարել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի որոշման բովանդակությանը՝ ԱԺ նախագահը ասել է, որ «Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»։

ԱԺ նախագահը նաև խոսել է ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու գործընթացին ու հայտնել կասկածներ՝ ի՞նչ ընթացակարգով է այդ դիմումը ներկայացվել երկու մարմիններին։

«Մինչ այժմ չեն փարատվել կասկածները, թե ինչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանը դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ՝ հաշվի առնելով այն, որ Սահմանադրական դատարանը համապատասխան աշխատակարգային որոշումներով արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործի քննությունը», - ասել է նա:

Բացի այդ, Միրզոյանի խոսքով, ՍԴ-ն առայսօր այդ գործերով պատասխանող ճանաչված ԱԺ-ին չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված դիմումների հայերեն տեսքտը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև ՍԴ ինքնավարության ու քաղաքական ազդեցության վերաբերյալ հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ընդգծել.

«2018-ի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ 2018-ի մարտի 23-ին ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը պաշտոնավարումը ըստ էության ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է։ Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական մեծամասնության կողմից կամայականություն իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու, ինչպես նաև ոտնձգություն ՍԴ-ի ինքնավարության դեմ։

Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը, որպես ՀՀ ժողովրդի օրինական ու լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նշված խնդիրների կապակցությամբ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:53 Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո Այսօր, 11:44 «Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից». Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր կուսակցութան սխալները Այսօր, 11:40 Իշխանություններն իրենց արտահայտություններով վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի քննադատական թեզերը. Արման Աբովյան Այսօր, 11:32 Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք․ վարակակիրները Ստեփանակերտից են Այսօր, 11:19 Բելառուսում հայտնել են սահմանների պահպանության ուժեղացված ռեժիմի մասին Այսօր, 11:10 Կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ Այսօր, 11:00 «Թող այս նոր տարին խաղաղության տարի լինի». Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Այսօր, 10:51 Առաջին անգամ Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում. Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը Այսօր, 10:44 Երվանդ Խունդկարյանը դադարեցնում է լիազորությունները. նա հանդես է եկել հայտարարությամբ Այսօր, 10:35 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է 3 մարդ Այսօր, 10:30 Երևանում և ևս վեց մարզում հոսանքազրկումներ կլինեն Այսօր, 10:22 Համավարակի սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 30 միլիոնը Այսօր, 10:13 «1000 դրամների հիմնադրամն» ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի գործով դատական նիստը հետաձգվեց Այսօր, 10:01 Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ Այսօր, 09:55 «Փաստ». Ստեղծվելու է Գերագույն դատարան, որպեսզի ՍԴ-ն փաստացի վերանա Այսօր, 09:52 «Ժողովուրդ». ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավոր պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից. իշխանությունն է ցանկանում Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանական 6 պատգամավոր ձեռնպահ էր ԿԳՄՍ նախարարին աջակցելուց Այսօր, 09:48 «Իրատես». Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանը չի նահանջում Այսօր, 09:42 «Փաստ». Աշակերտների ծնողները դժգոհ են դպրոց հաճախելու գրաֆիկից Այսօր, 09:35 «Հրապարակ». Արսեն Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը Այսօր, 09:33 «Իրատես». Նիկոլ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Նվազել են հարկային եկամուտներն ու պետական տուրքերը Այսօր, 09:29 «Փաստ». Իշխանության թիրախում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները Այսօր, 09:25 «Հրապարակ». Ryan Air-ը չի պատրաստվում վերսկսել թռիչքները 17/09/2020 21:18 ՔՊ-ում նոր ֆորմատ է ձևավորվել, այսուհետ գործադիրն ու օրենսդիրը քննարկելու են օրակարգային հարցեր 17/09/2020 20:17 Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Բաբայան. Լուսանկար 17/09/2020 20:00 Եթե հասնի պիկին, պաշտոնանկ կարվեմ. Արարատի մարզպետ 17/09/2020 19:50 Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 17/09/2020 19:44 Փաշինյանն Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը 17/09/2020 19:39 Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները 17/09/2020 19:24 ԱՄՆ գիտնականները Նավալնիին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի 17/09/2020 19:19 Հայտնի են դարձել մանրամասներ Նավալնիի գործից՝ շշի մասին 17/09/2020 19:15 Աֆղանստանի անվտանգության ուժերը Նանգարհար նահանգում ոչնչացրել են մոտ 30 թալիբի 17/09/2020 19:11 Մեկ օրվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք 17/09/2020 19:08 ԱՄՆ-ում մեքենայի վարորդը կրակել է դատարանի անվտանգության սպայի ուղղությամբ 17/09/2020 18:59 Բելգորոդում օդանավը վայրէջք կատարելիս բախվել է թռչուններին 17/09/2020 18:49 ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին 17/09/2020 18:33 Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել. «Փաստինֆո» 17/09/2020 18:20 Իմքայլական Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից 17/09/2020 18:00 Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս, նոր Կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան 17/09/2020 17:39 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել 17/09/2020 17:24 «Կինոն՝ բեմի վրա». Հայաստանի ազգային կինոկենտրոնի նոր նախաձեռնությունն ուղղված է համավարակի հետևանքների վերացմանը 17/09/2020 17:06 Ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 17/09/2020 16:52 Մեքենան ընկել է Սևանա լիճը. 32-ամյա վարորդը մահացել է 17/09/2020 16:45 Շիրակի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի 17/09/2020 16:36 Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքը հանելու մասին դատարանի որոշում չկա 17/09/2020 16:23 Իմքայլական պատգամավորը հիշեցրեց հոգեբանական ստուգում անցնելու՝ օրենսդրական իր նախաձեռնության մասին 17/09/2020 16:07 Քննարկվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը՝ 2026 թվականից հետո 17/09/2020 16:01 Հույս, որը հայ ժողովուրդն ունի իր ապագայի նկատմամբ, և հույս, որն ԱՄՆ-ն ունի հայ ժողովրդի վերաբերյալ. Հայաստանում է մեկ դար առաջ Վուդրո Վիլսոնին նվիրված կտավը (Տեսանյութ) 17/09/2020 15:55 Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ 17/09/2020 15:43 ՊԵԿ նախագահը նպատակահարմար չի համարում հագուստի մաքսազերծման նոր կարգին անցնելու ժամկետի հետաձգումը 17/09/2020 15:37 Նազելի Բաղդասարյանի հայտարարությունը քաղաքական ճնշում է Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նկատմամբ. ՇՊՀ ուսխորհուրդ 17/09/2020 15:28 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով 17/09/2020 15:20 «Սպանություն Քարվաճառում». նոր փաստագրական ֆիլմ «Սովորական Ցեղասպանություն» շարքից (Տեսանյութ) 17/09/2020 15:14 Եվրախորհրդարանը, Նավալնիի հետ միջադեպի պատճառով, պահանջել է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 17/09/2020 15:03 Արայի՛կ, հեռացի՛ր. ԲՀԿ երիտասարդները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը 17/09/2020 14:59 Երբ իրենց շատ սիրած «դուխը» կունենան ու անվանական բան կասեն, պատասխան կստանան. Իվետա Տոնոյանը՝ իշխանության մասին 17/09/2020 14:43 Ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների. Լրագրողական կազմակերպությունները՝ Ալեն Սիմոնյանի նախաձեռնության մասին 17/09/2020 14:28 Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. Առողջապահության փոխնախարար 17/09/2020 14:24 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փլուզված 12 բնակարանների սեփականատերերին ֆինանսական աջակցություն կտրամադրվի 17/09/2020 14:10 Ալեն Սիմոնյանը կհամակարգի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների աշխատանքը Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում 17/09/2020 14:00 ԱՄՆ-ի անտառային հրդեհներից ծուխը հասնել է Հյուսիսային Եվրոպա 17/09/2020 13:53 Առողջապահության նախարարությանն անձնական կարծիք ունեցող մարդիկ հարկավոր չեն, որոնք, գլուխները կախ, իրենց չեն ծափահարելու. Գևորգ Թամամյան (Տեսանյութ) 17/09/2020 13:48 Արման Բաբաջանյանի կուսակցությունը կարող է դառնալ «Լուսավոր Հայաստանի» ենթաստորաբաժանումը. Կարեն Սիմոնյան 17/09/2020 13:40 Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր 17/09/2020 13:31 Վարորդը Մոնրեալում վրաերթի է ենթարկել ինը մարդու 17/09/2020 13:26 Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ 17/09/2020 13:20 Երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ. Մարինե Սուքիասյան 17/09/2020 13:14 Համայնքի ավագանին չի ցանկանա հայտարարագրել միջոցները, նրանք չեն վարձատրվում պետությունից. Սամսոնյան 17/09/2020 13:09 Ես չէի ուզում, նա ստիպեց. Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է հրավիրել 17/09/2020 13:05 Իսկ ո՞վ ասաց, որ իշխանությանը քննադատելու համար քաղաքացին պետք է սխրանքներ գործած լինի կամ որևէ քաղաքացիական հետագիծ ունենա. Իզաբելլա Սարգսյան 17/09/2020 12:59 Սահամանդրության մեջ, բացի հոգեկան առողջության մասին դրույթից, արժե ամրագրել, որ ղեկավարը պետք է ունենա նաև արժանապատվություն. Արսեն Բաբայան 17/09/2020 12:51 Բերման ենթարկվածը ոստիկանությունում բռնության է ենթարկվել. հարուցվել է քրեական գործ 17/09/2020 12:45 ԱՄՆ-ում հայտարարել են «Սալի» փոթորկի առաջին զոհի մասին 17/09/2020 12:37 ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Փաստաբաններ 17/09/2020 12:30 ՍԴ-ն լինելու է իշխանության կամակատարը. Լևոն Բաղդասարյան 17/09/2020 12:24 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 179 նոր դեպք 17/09/2020 12:15 Հակառակորդի արկածախնդրություններն արժանանալու են ծանր ու կործանիչ հակահարվածների. ԱՀ նախագահ 17/09/2020 12:07 Վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի. Ալեն Սիմոնյան 17/09/2020 12:01 Ազգային ժողովի հերթական նիստ 17/09/2020 11:59 Ավելի քան 250 հազար դոլար՝ վարչապետին սպասարկող օդանավի նոր դիզայնի համար. News.am 17/09/2020 11:51 Հայտարարագրվող անձանց և հայտարարագրման ենթակա տվյալների ցանկը կընդլայնվի 17/09/2020 11:47 Վաղը մի քանի ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի գազամատակարարումը 17/09/2020 11:39 Կառավարությունը հաստատեց որոշումը, թե որքան հեռու պետք է լինեն բնակավայրերից բուքմեյքերական գրասենյակները 17/09/2020 11:30 ՊԵԿ նախագահը հանդիպում է ունեցել հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ 17/09/2020 11:26 Վանաձորում տեղի է ունեցել «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը 17/09/2020 11:21 Օրենքի նախագիծ՝ ուղղված կորոնավիրուսի հետևանքով ընկերությունների չսնանկացմանը 17/09/2020 11:16 Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի. Նիկոլ Փաշինյան 17/09/2020 11:07 ՊՈԱԿ-ի տնօրենների թեկնածուների մասով փոփոխություններ են նախատեսվում. ԱԺ-ն օրենքի նախագիծ քննարկեց 17/09/2020 11:05 Ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ. Ծառուկյան 17/09/2020 11:00 Կառավարության հերթական նիստ 17/09/2020 10:56 Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից 17/09/2020 10:50 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, մահացել է 2 մարդ 17/09/2020 10:46 Դատարանը հաստատել է՝ դպրոցներում դիմակ կրելու և այլ սահմանափակումների որոշումները ապօրինի են. Փաստաբան 17/09/2020 10:41 Կառավարության նիստի օրակարգում 20 հարց է, որից 15-ը՝ չզեկուցվող 17/09/2020 10:38 Յոսիհիդե Սուգան աշխատանքի է անցել՝ որպես Ճապոնիայի վարչապետ 17/09/2020 10:37 Հնդկաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել 17/09/2020 10:34 ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը չի ներկայացվի. ԱԺ-ն մերժեց նրա հրաժարականի հարցապնդումը 17/09/2020 10:22 Երևանում և մարզերում մինչև վեց ժամ լույս չի լինի

Տվյալ բաժնի վերջին նյութերը