Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
17/09/2019 16:22

Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության հարցով  հեռացավ խորհրդակցական սենյակ։

Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին։

Նշենք, որ այսօր դատարանում Քոչարյանի պաշտպանական խումբը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանում Քոչարյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալների փաստաբանները պաշտպանել էին ներկայացված միջնորդությունը, իսկ դատախազներն ու տուժողներն ու նրանց իրավահաջորդները՝ առարկել։

Պաշտպանները հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի քննության ընթացքին։ Ավելին, Քոչարյանն ինքը իր ելույթում հայտարարեց, որ ինքը «փախնող չէ»։

Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ