Ռոնալդուն Մեսսին անվանել է լավագույն ֆուտբոլիստ, որի դեմ խաղացել է
18/09/2019 19:32

Ռոնալդուն Մեսսին անվանել է լավագույն ֆուտբոլիստ, որի դեմ խաղացել է

Թուրինյան «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կատալոնական  «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հանդիսանում է լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել է:

«Նա ստիպում է ինձ դառնալ ավելի լավը որպես խաղացող, ես ևս նրան դրան եմ դրդում: Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ խաղացել եմ», — պորտուգալացու խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Նա նաև նշել է, որ Մեսսիի հետ լավ հարաբերությունների մեջ է:
 

Ռոնալդուն Մեսսին անվանել է լավագույն ֆուտբոլիստ, որի դեմ խաղացել է