ԲՀԿ պատգամավորի հորը` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

18/09/2019 23:03

ԲՀԿ պատգամավորի հորը` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում  կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես  պարզվել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը (նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նոռա Առուստամյանի հայրն է - Aysor.am), փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու պատրվակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերության և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, նշված պայմանագրի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահի հետ 2017թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանն իբրև թե մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ և դրանց հիման վրա ստանալով գումարներ, ընկերության ղեկավարության հանձնարարությամբ, իրենց են պահել վճարվելիք հարկերի գումարը և որպես աշխատավարձ հասանելիք ընդհանուր 20 մլն ՀՀ դրամը, իսկ մնացած գումարները փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից «Սթսնս» ՍՊ ընկերությանը դուրս գրված վերը նշված հարկային հաշիվները հիմք են հանդիսացել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից իր հերթին, իբրև թե, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հարկային հաշիվներ դուրս գրելու համար, որոնց հիմքով ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրենների անվամբ կազմել է իբրև թե պայմանագրերի կատարումից բխող հանձնման-ընդունման ակտեր և դրանց հիմքով նշված պայմանագրերի շրջանակներում, իբրև թե, մատուցված ծառայությունների վերաբերյալ  կեղծ հարկային հաշիվներ և ներկայացրել «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հաստատմանը, որոնք «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից, դրանց հիմքով ընկերության ֆինանսական միջոցներից «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են  1.167.409.328,31 ՀՀ դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված  գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված  «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ  կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.733.171.489 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և առաջադրվել են մեղադրանքներ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:30 Աշխարհի ամենաթանկ քաղաքները հայտնի են Այսօր, 20:14 Հարի Մագուայրը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը Այսօր, 20:07 Դիմա Բիլանը վիրահատության է ենթարկվել Այսօր, 20:00 Հոնգկոնգում ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցել է 7 հազարը Այսօր, 19:48 Խամենեին Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային ԱՄՆ-ի խամաճիկներ է անվանել Այսօր, 19:34 Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին Այսօր, 19:29 Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում. Արթուր Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 19:11 Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Այսօր, 19:07 Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. քրգործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, բայց կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով. Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 18:59 Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք է փակվել տեղի բնակիչների համար Այսօր, 18:53 Կարճվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Այսօր, 18:23 Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան Այսօր, 18:09 Հաֆթարը բանակցություններ է վարում Հունաստանի արտգործնախարարի հետ Այսօր, 17:54 Իրանը կործանված օդանավի սև արկղերը Կիևին կփոխանցի դրանք ուսումնասիրելուց հետո Այսօր, 17:41 Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը Այսօր, 17:24 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը Այսօր, 17:16 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած քաղաքացիներին Այսօր, 17:01 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 16:52 Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում իր նշանակման վերաբերյալ հարցին Այսօր, 16:41 Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը Այսօր, 16:30 Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր. Մանրամասներ Այսօր, 16:23 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 16:16 Աղասի Ենոքյանը շանտաժ է որակել հեռուստաընկերությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը (Տեսանյութ) Այսօր, 16:02 Ապշած եմ․ շատ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին Այսօր, 15:52 Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց Այսօր, 15:40 Բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք Այսօր, 15:20 Վահե Գրիգորյանը մինչ այժմ հրաժարվում է մասնակցել ՍԴ-ում գործերի քննությանը Այսօր, 15:06 Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին Այսօր, 15:02 Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա Այսօր, 14:56 Շրջակա միջավայրի նախարարությանը պարգևատրումների համար պետբյուջեից հատկացվել է մոտ 217 միլիոն դրամ Այսօր, 14:48 Հանրապետության տարածքում սպասվում է տեղումների դադար Այսօր, 14:45 Հյուսիսային Կովկասում 2019 թվականին ոչնչացվել է 26 գրոհային Այսօր, 14:37 Աչքի տակ կապտուկով Անգելա Մերկելը՝ հաջակցություն կանանց (Տեսանյութ) Այսօր, 14:32 Բացահայտվել է շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ Այսօր, 14:27 Ինչո՞ւ են ՍԴ դատավորները հարգում Հրայր Թովմասյանին Այսօր, 14:24 Նպատակ է դրվում 2019-ին գրանցած արդյունքները 2020-ին կրկնապատկել. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:19 Պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ այս պահին նման հարց չկա․ Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին Այսօր, 14:13 Պետական հեղաշրջման մասին հարցը օրակարգ է բերվել, քանի որ ուրիշ թեմա չկար խոսելու, կարծում է Ալեն Սիմոնյանը Այսօր, 14:02 ՌԴ ԱԳՆ-ից մանրամասներ են ներկայացրել Լիբիայի հարցով Մոսկվայի և Անկարայի աշխատանքի մասին Այսօր, 13:56 Երևանը՝ սպիտակ «հագած». Ֆոտոշարք Այսօր, 13:51 Մակրոնը հայտնել է Մերձավոր Արևելքում գործող ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերի մասին Այսօր, 13:45 «ՍԴ դատավորների կանանց հայտարարություն է լինելու». Արևիկ Պետրոսյանը բացահայտեց ՍԴ հումորներից մեկը Այսօր, 13:40 Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման քրգործի քննության ընթացքում որևէ երեխա չի վերադարձվել ՀՀ Այսօր, 13:34 Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am Այսօր, 13:29 ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանի հարվածի հետևանքով տուժել է ամերիկացի 11 զինվորական Այսօր, 13:21 Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան Այսօր, 13:14 ԼՂ հարցով հանդիպումների մասին տեղեկացնում ենք բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո. ՀՀ ԱԳՆ Այսօր, 13:03 Բացահայտվել է Սյունիքի մարզում կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա. երկու անձի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:57 Պաշտպանության նախարարությունը մերժել է պատասխանել, թե որքան գումար են հատկացրել 2019-ի պարգևատրումների համար Այսօր, 12:53 Հայաստանի և Արցախի ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը համատեղ հատուկ նիստ է անցկացնելու Այսօր, 12:46 Վարչապետի աշխատակազմը հաստատում է. Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին Այսօր, 12:41 Ես չեմ ուզում, որ ՍԴ-ն հայտնվի այս իշխանության կրունկի տակ. Զոհրաբյան Այսօր, 12:36 Երեկ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:30 Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը Այսօր, 12:17 Երթևեկության փոփոխություն՝ Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում Այսօր, 12:11 Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել Այսօր, 12:03 ԵՄ-ն ուշադիր հետևում է զարգացումներին․ ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ ՍԴ շուրջ ստեղծված վիճակի մասին Այսօր, 11:58 Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը. ՀԱԿ Այսօր, 11:52 «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու ՏՏ ոլորտի ապագայի համար. Արթուր Վանեցյան Այսօր, 11:46 Իսրայելը հարվածներ է ՀԱՄԱՍ-ի թիրախներին Այսօր, 11:38 Վիկիլիքսում տեղ գտած ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետները Մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Այսօր, 11:31 Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կոտայքի մարզում որոշ հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Այսօր, 11:26 Ադրբեջանում խորհրդարանանակն ընտրություններից առաջ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Այսօր, 11:19 Կալանքից ազատելու օրը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել. ՄԻՊ Այսօր, 11:14 ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում՝ հաշվետու այցով Այսօր, 11:11 Իտալիայի առաջնության արդյունքները Այսօր, 11:09 Մեքսիկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Այսօր, 11:06 Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության տնօրենին Այսօր, 10:58 Գազանջատումներ՝ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Այսօր, 10:52 Հրդեհ՝ Հաղթանակ թաղամասում Այսօր, 10:45 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի Այսօր, 10:39 Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել. կան տուժածներ Այսօր, 10:33 4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ Այսօր, 10:22 «Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը Այսօր, 10:18 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 10:17 «Իրատես». Նախարարները չեն կարողանում Փաշինյանին ասել՝ ու՞ր ես շտապում, ա՛յ մարդ Այսօր, 10:14 «Հրապարակ». Իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են Այսօր, 10:11 «Ժողովուրդ». Հայտարարության տեքստն արդեն պատրաստ է Այսօր, 10:07 «Իրատես». ՔՊ-ի խնջույքի ընթացքում արգելված են եղել տեսանկարահանումն ու «լայվ» մտնելը Այսօր, 10:04 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել Այսօր, 10:02 «Փաստ». Ռազմական դոկտրինի փոփոխության իրականացման մեջ առանցքային դերակատարություն ունի իշխանության «սորոսական» հատվածը Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Փաշինյանը չի շտապում նոր նշանակում կատարել. վստահելի կադրերի պակաս կա Այսօր, 09:56 «Հրապարակ». Երկրի ներսում իրար ենք ուտում, իրար տակ ենք փորում, ու բոլորս «տի» խելքի գանք. Սասուն Միքայելյան Այսօր, 09:53 «Փաստ». Մանվել Գրիգորյանի դեմ ճնշումների շարքը հասել է նրա թոռներին Այսօր, 09:49 «Իրատես». Փաշինյանի թիմի ներսում որոշ մարդիկ կարող են Վանեցյանից ավելի ըմբոստ լինել Այսօր, 09:44 «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, խոստացել աջակցել Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն Արայիկ Հարությունյանին չի հրավիրի հարցաքննության 16/01/2020 19:32 «Louis Vuitton»-ը գնել է աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկը 16/01/2020 19:22 Լուվրն՝ աշխարհի չեմպիոն (Տեսանյութ) 16/01/2020 19:13 Ռուսաստանի դեսպանատունը Լիբանանում անկարգությունների կենտրոնում է 16/01/2020 19:03 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական 16/01/2020 18:53 Զարիֆը եվրոպական երկրներին մեղադրում է Թրամփի «ախորժակը գրգռելու» համար 16/01/2020 18:45 Ահաբեկիչներն Իդլիբում և Հալեպում հարձակվել են հումանիտար միջանցքների վրա 16/01/2020 18:44 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու առթիվ 16/01/2020 18:39 4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում, Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ 16/01/2020 18:35 Լեհաստանն ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման մասին համաձայնագիրը ստորագրելու է հունվարին 16/01/2020 18:31 Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկներում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 16/01/2020 18:23 ՌԴ Դաշնային Խորհուրդը մեկնաբանել է «Միրոտվորեցի» բազայում Միշուստինի ներառումը 16/01/2020 18:16 Փաշինյանն ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ. Աղասի Ենոքյան 16/01/2020 18:13 Ռոհանի. Իրանը հարստացնում է ուրանն ավելի մեծ ծավալներով, քան մինչև ԳՀՀԾ գործարքի կնքումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը